Գարնան ծիծեռնակ

Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
Կապուտակ ծովով, կանաչ լանջով, գարնան երգով է գալիս ծիծեռնակը:
2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
Այս բանաստեղծությունում ծիծեռնակը սևուկ սիրուն աչուկ,մկրատաձև պոչիկ ունի
3. Ինչպես ես հասկանում.
• Դու կապուտակ ծովով արի – դու կապույտ ծովի վրայով արի
• Գարնան շնչով կանչով արի – գարնանը դու մեզ մոտ արի
4. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
Ծիծեռնակը իր հետ բերում է գարնան առաջին շունչը: Կարծես շուրջ բոլորը հեքիաթային կանաչ հագնի: Իսկ ծիծեռնակը այդ հեքիաթում երգող ամենալավ երգիչը լինի:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s