Ծիծեռնակ

Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել,

շինել-պատրաստել,  ավերակ-քարուքանդ, սնուցել-կերակրել, հափշտակել-խլել, կրկին-նորից

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Բույն էր շինում և երգում:
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Տխուր էր:
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Ավերված բույնը

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
                 Ծիծեռնակ                       Շինում էր
                  Շյուղ                       Երգում էր
                  Բույն                         Հիշում էր
                  Տարի                  Հիշում էր ձագերին
                   Թշնամի                     Հափշտակում էր

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

 

Մաքրասեր ծիծեռնակը

Կար-չկար մի գեղեցիկի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում մաքրություն անել: Մի անգամ նա որոշեց բոլոր ծիծեռնակներին կանչել և բոլորով մաքրություն անել: Ամբողջ անտառով ծիծեռնակների հրաշք երգն էր ու մաքուր բույներում ծլվլացող նրանց ուրախ ձագուկների ճիչը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s