Կախարդական Ձվիկը

Վաղուց շատ վաղուց մի թագավորություն կար: Թագավորն ու թագուհին որդի ունեին, որը շատ չարաճճի էր և անընդհատ իր գլխին մի փորձանք էր բերում:

Մի անգամ, փոքրիկ չարաճճին, որոշեց բոլորից թաքուն դուրս գալ դղյակից և գնալ անտառ: Ժամանակն շատ արագ անցավ ու սկսեց մթնել, իսկ չարաճճին կարծես մոռացել էր տան ճանապարհը: Տղան այս ու այն կողմ նայեց և տեսավ հեռվում վառվող լույս, երբ ավելի մոտեցավ տեսավ մի փոքրիկ խրճիթ, խրճիթի պատուհանից ներս նայելով տղան տեսավ   մի ծերունու, ով ինչ-որ երգ էր երգում ու  դասավորում զաբյուղի մեջ դրված ձվիկներ: Տղան թակեց խրճիթի դուռը և խնդրեց ծերունուն իրեն օգնել: Ծերունին ներս հրավիրեց տղային ու ասաց, որ առավոտյան նրան կօգնի տուն վերադառնալ, իսկ հիմա ժամանակն է, որ քնեն: Տղան ողջ գիշեր անհանգիստ էր ու չէր կարողանում քնել, վեր կացավ անկողնուց գնալով հյուրասենյակ նա զամբյուղում դրված ձվերի մեջ նկատեց մի ձու, որը ոսկու պես փայլում էր, երբ տղան ձեռք տվեց ձվին անհասկանալի կերպով հայտնվեց տանը իր անկողնու մեջ: Դա սովորական ձու չէր, այլ կախարդական, որը կատարում էր մարդկանց ամենացանկալի ցանկությունները և դժվարության ժամանակ օգնում մարդկանց: Երբ տղան առավոտյան արթնացավ, չկարողացավ ոչ մի տեղ գտնել ձուն, այն արդեն չկար:  Իսկ տղան սկսեց հավատալ հրաշքների ու ամեն ինչում ինչ-որ կախարդական բան փնտրել: չճևրչճժրչճժևւջձփթէ