Մայրենի Աչքերի Գանգատ

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

 

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես ղղկարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով:

 

  1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: իմ եղբորը
  2. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  3. Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի: Աչքեր-աչք, բախտ նրանք-նա մենք-դու մեր-քո երկիր-երկրներ արեգակ-արեգակներ ես-մենք ջուր-ջրեր մանրադիտակ-մանրադիտակներ էակ-էակներ գազանանոց-գազանանոցներ գիշեր-գիշերներ երրկինք-երկինքներ աստղադիտակ-աստղադիտակներ լուսին-լուսիններ աստղեր-աստղ թոշակ-թոշակներ  աստղացույց-աստղացույցներ
  4. Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:Աստղասարդ երկինք, թախծոթ աչքեր ,կենդանաշատ գազանանոց, գիշերային լուսին,կախարդական աստղադիտակ,մեծ աստղացույց,տանկագին էակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s