Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվել-թափ տալ, զանազան-տարբեր, բազմաթիվ, խրճիթ- հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն:

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա այլ կերպ էր մտածում, ոչ սովորական մարդկանց նման: Ամեն ինչ թարս էր տեսնում, դրանից էլ թարս հարցեր կազմում:

  1. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ամբողջ օրը պարապ նստելը:

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

Կփորձեմ իր հարցերի հակառակ հարցով պատասխանել

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Ինչո՞ւ սեղանը դարակներ ունի:

բ. -Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Ինչո՞ւ ձուկը պոչ ունի 

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Ինչու կատուն բեղեր ունի:

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Ինչո՞ւ նամակները ամպերին չեն հասնում:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Ինչո՞ւ դեմքը մորուք ունի:

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:հարցասիրությունը-հարց-սիրել-հարցարան,

Հուսահատվել-հույս-հատել-վատ-լավ,

հայտ­նագործություն-հայտ-գործողություն

նամականիշ-նամակ-նիշ-մանիկաշա

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:

Զանազան,  երկար, պարզ, թարս, վատ, զարմանալի հարցասեր:

  1. 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
    խելացի տղա, հետաքրքիր հարցեր, մեծ դարակ, գունավոր սեղան, գեղեցիկ աչքեր, ապակե սպասք, սուր դանակ, մետաղյա պա­տառաքաղ,զարմացած մարդիկ, լայն ուսեր, փարթամ պոչ,կաղարդական ձուկ, սև  բեղեր, փափուկ կատու,բարձր սար, ճերամակ գագաթ, փայտյան  խրճիթ,նախշերով տետր   անհասկանալի պատասխան­ներ տարօրինակ ստվեր,կանաչ բարդի  ամպամած ամպ,սպասված նամակ,գունավոր նամականիշ,սառը գարեջուր, երկար մորուք, մարմանգույն դեմք,  խելացի գիտնական, հետաքրքիր  հայտ­նագործություն, թարս գուլպա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s