ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ

ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ
Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։
Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։
Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։
Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։
Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։
Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։
Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:
Զարմանալի – սովորական
Արտասովոր – հասարակ
Վազել – քայլել
Հավատարիմ – դավաճան
Ընկնել – բարձրանալ
3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը: Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա, Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Նա ուներ: Ես վազում էի:

4. Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:

Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու հրթիռային արագությամբ վազեց դեպի դիմացի անտառ:
Իսկ անտառում անկանկալները դեռ սպասում էին խեղճ նապաստակին, այդ օրը շատ որսորդներ կային անտառում:
Չնայած նապաստակը վախկոտ էր, բայց շատ լավ գիտեր անտառը և հեշտությամբ կարողացավ փախճել ու թաքնվել:
Ես նապաստակներ շատ եմ սիրում ու այդ պատճառով չնայած նա շատ արագ փախավ ինձանից ես նրա և իր ընկերների համար հաճախ եմ նույն վայրում համեղ գազարներ թողնում:

Նապաստակ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s