ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ ամրակազմ- ամուր կազմվածքով, թավ-խիտ
2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ճանապարհ, քաղցր, վայրկյան
3. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք – զարմանալի
Ճանապարհ – ճամբա
Իսկույն – անմիջապես
Ամուր – սերտ
Բուսնել – ծլել
Խոշոր – մեծ
4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց: Բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:
Կարծում եմ ոչ, ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները պետք է ապահով կարողանան ապրել:
6. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Վիրավոր Սկյուռիկը
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել: Անտառից ձայներ էին լսվում, մի պահ ինձ թվաց, թե օգնություն են խնդրում: Վազեցի ու մտա անտառ, նայեցի շուրջս ոչ-ոք չկար: Բայց նորից լսեցի, թե ինչպես էր մեկը ասում, որ իրեն օգնեն: Նայեցի ոտքերիս տակ ու օօօ՜օ զարմանք, մի փոքրիկ սկյուռիկ էր վիրավոր, ով օգնություն խնդրում, այո նա խոսել գիտեր:
Ես շտապ վերցրի նրան, և տարա մայրիկիս մոտ, մենք միասին օգնեցինք նրան ու ես նրան տարա անտառ՝ իր տուն: Սկյուռիկը շնորհակալ էր ու խնդրեց, որ մարդկանց խնդրեմ սիրեն կենդանիներին և չվնասեն, չէ որ նրանք նույնպես ցավ են զգում ու ուզում են հանգիստ ապրել՝ առանց վախի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s