Մայրենի 27.04.2020

ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ

ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել:Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում: Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ: Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում:Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հարավային օվկիանոսը: Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չպատահեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես օդում ճախրում էին: Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց:Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և բմբլի պես քշեց օդով:Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում:Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով: Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք:Դա, իհարկե, Լուսինն էր:

Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափը դուրս եկանք:Ներքևում, հեռու՜, հեռու՜, մենք տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային: Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած Երկիրն է:Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ – որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա:Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում:Հենց այդ ժամանակ Լուսնի թագավորը պատերազմում էր Արեգակի կայսեր հետ:Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և պատերազմ գնալ, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի:Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ՝ երկրի վրա:Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ:Զենքի փոխարեն Լուսնի բնակիչները բողկ են գործածում իբրև նիզակ: Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում: Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկն են գործածում:Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչներ: Նրանք եկել էին Լուսնի վրա առևտուր անելու: Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ: Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում:Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում: Նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա: Այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում: Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակ, որ լինում է ամիսը մի անգամ:Նրանք ընդամենը տարեկան տասներկու անգամ են ճաշում:Այդ շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները համաձայնեն այդքան ուշ – ուշ ճաշել:Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վրա: Այդ ծառերը շատ գեղեցիկ են. Բաց կարմիր գույնի ճյուղեր ունեն: Ճյուղերի վրա չափազանց ամուր կևեղ ունեցող ընկույզ է աճում:Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում:Հենց որ Լուսնի թագավորին մարդիկ են հարկավոր գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել:Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի Լուսնի մարդիկ: Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում: Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե: Մի ընկույզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ արգան նվագող, երրորդիվ՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հինգերորդից՝ խոհարար, վեցերորդից՝ դերձակ:Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել, «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև Լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը դեպի խոհանոցն է վազում, զինվորը դեպի թշնամին հրացան է արձակում:Ծերանալուց հետո Լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի:Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով:Նրանք իրենց գլուխը պահում են կռնատակին և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա:Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում: Սա շատ հարմար բան է:Երբ թագավորն ուզում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում:Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է, Երկրի վրա, նույն Լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է Լուսնի դաշտերից:Եթե ուզում ես Լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի:Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում: Նրանք, երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն: Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է:Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել: Աչքը ձեռքին՝ նրանք այնքան լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ: Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում: Այդ պատճառով էլ Լուսնի վրա աչքավաճառներ շատ կան: Այնտեղ հենց էն է ցուցանակների վրա կկարդաս. «էժան գնով աչքեր են ծախում, տեսակ – տեսակ աչքեր` նարնջագույն, կարմիր, շուշանագույն, կապույտ»: Ամեն տարի Լուսնի բնակիչներն աչքի գույնի նոր մոդա ունեն:Այն տարին, երբ Լուսնի վրա էի, մոդան կանաչ և դեղին գույնի աչքերն էին:Բայց ինչու՞ եք ծիծաղում: Մի՞թե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում:Ոչ, իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և դուք կիմանաք, որ ես ինձանից բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։                    փայծաղ- մարդու և ողնաշարավոր կենդանիների ներքին արյունաստեղծ գործարան, ցուցանակ- փայտյա՝ մետաղյա՝ ապակյա ևն տախտակ:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.

Ճանապարհորդ, oձ, օդ, աչք, էժան, խորհրդակցել, պարկել, շնորհակալություն, կռնատակ, ընկույզ, արտևանունք:

 

 

 

 

  1. Գտի՛ր նշված բառերի հոմանիշները(նույն իմաստն արտահայտող)

Ազգական- արյունակից

Համաձայնել- ընդունել

Հնարել- հորինել

Կտուր-տանիք

Խորհրդակցել- բանակցել

Նիզակ- գեղարդ

Փայլուն- շողշողուն

  1. Գտի՛ր նշված բառերի հականիշները(հակառակ իմաստն արտահայտող)

Հարուստ- աղքատ

Ճշմարտություն- խաբեություն

Մերժել-համաձայնել

Վաճառել- գնել

Դատարկ- լիքը

Հսկա- թզուկ

  1. Գտիր 10  ածանցավոր բառ, առանձնացրու՛ արմատներն  ու ածանցները: Արմատներով կազմիր նոր բառեր:

 

Նվագ+ող- նվագարան

Ճշմարտ+ություն- ճշմարտացի

Ազգ+ական-ազգանուն

Ժառանգ+ություն-ժառանգորդ

Գոյ+ություն-գոյանալ

Շուշան+ա+գույն-ծախկաշուշան,գույնզգույն

Նավ+ա+հանգիստ-նավակ,անհանգիստ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s