Եվրասիա

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

Զարմանալի փաստեր

Վատիկան քաղաքը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:
Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման  (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:
Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:
Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

222222,158847,55432,55429,

6875,6869,1584,1478,658,

648,487,485,478,436,412

2 Թվերը դասավորել աճման կարգով։

14,147,348,1854,4784,

4789,147651,256478

3 Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։1450:2=725     1450+725=2175

Տնային առաջադրանքներ

1 Թվերը դասավորել նվազման կարգով։

159654,148758,6587,1458,

147,47,14,5,2:

2 Թվերը դասավորել աճման կարգով։

9,11,18,158,678,

14013,147147,458647,

Վիլյամ Սարոյան Նապաստակն ու Առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս, մի փորձիր քեզ հետ կապ չունեցող դեր խաղալ, թե չէ ծիծաղելի կամ վատ դրության մեջ կհայտվես:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Թթու թան չի ամեն մարդու բան չի: Ոտքդ քո վերմակի չափ քցիր:

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ ջան, եթե դու քեզ պահեիր այնպես, ինչպես բնորոշ է նապաստակին, ապա ուշադրություն չէիր գրավիր և չէիր դառնա խորամանկ աղվեսի զոհը: Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս և մի հայտնվիր ծիծաղելի վիճակում:

Դասարանական և տնային առաջադրանքներ

Թվերի համեմատում Դասարանական առաջադրանքներ․

385 <4589

22024< 22316

653214 < 653231

35647=35647

385<4589

22024<22316

120024>119924

288> 295

 5712 <57282

 7235>7143

 723578 > 723348

7412 > 7404

Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկուօրում։

Լուծում

  1. 20×5= 100կմ
  2. 20+100=120կմ

Տնային առաջադրանքներ․

1․ Համեմատի՛ր

35 < 589

22424 < 45316

7534 < 25321

145647 < 351447

55385 < 55458

258788 < 258789

44784 = 44784

147682 > 47816

2․Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

6507>654

52785<52915

406754<406954

Աշուն օր Կոմիտաս

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Օրան-օրան- հացահատիկի խուրձ, պաղեց- սառեց, հևաց-հևաց- շնչակտուր եղավ, մարմանդ-մարմանդ- հանդարտ, դալուկ-դալուկ- գունատ:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները: Առավոտ- լուսաբաց, արև- արեգ, քող- շղարշ, քուն- նինջ, մշուշ- մառախուղ, քամի- փոթորիկ, ժիր- աշխույժ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով: Վար եկան- իջան, շար եկան- շարվեցին, բուք արավ- սառեց, սուգ արավ- ողբաց, շող կապեց- շողաց, մաղ տալով- մաղելով, շաղ տալով- ցանելով, փախ տվավ- փախավ, կախ տվավ- կախեց, ցիր եկան- ցրվեցին:

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Աշնանային բնորոշ օր, վաղ առավոտվանից նեղեցած ամպերը հավաքվում են, սարերի, տների, մարդկանց ու բնության գլխին վար ընկնում ու սկսվում է անձրևային օրը: Բայց այս ամենը այնքան գեղեցիկ է դեղին, կարմիր, գույնզգույն բնության ֆոնին:

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն : Պատկերացրեք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են : Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Լավ կլիներ, քանի որ բոլորը իրար առանց խնդրի կհասկանային, կկարողանային շփվել և հաղորդակցվել միևնույն լեզվով:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Լավ չէր լինի քանի որ ձաձրալի կլիներ, բոլորը միայն մեկ մշակույթ կունենային, նույն լեզվով կխոսեին, շուրջ բոլորը միանման կլիներ ամեն ինչ, իսկ այսպես մենք ամեն օր նոր բան ունենք սովորելու:

ՀՀ մարզերը

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։ Վրաստան, Իրան Թուրքիա, Ադրբեջան:

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։ Արմավիր, Կոտայք, Արարատ, Գեղարքունիք:

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։ Երևան, Գյումրի, Կապան, Վանաձոր, :

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։ Ամենամեծը Գեղարքունիքի մարզն է, ամենափոքրը՝ Արմավիրի մարզը:

6․ Ո՞ր մարզում է գտնվում Սևանա լիճը։ Գեղարքունիքի մարզում:

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։ Արմավիրի մարզը:

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։  Երևան

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։ Երևան, Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ- Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր- Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Սյունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք- Տավուշ

Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:

Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը: Բնության բաղադրամասերն են՝ լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  մենք մարդիկ:
  2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ: Բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Անծայ­րածիր օվկիանոսն, ցամաքը, ընդարձակ հարթավայրեր ու լեռներ:
  3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ: Մեր շրջապատում մարդիկ կարող են ազդել բնության վրա ինչպես լավ, այնպես էլ վատ, օրինակ աղտոտելով բնական միջավայրերը մենք վատ ազդեցություն ենք գործում, բայց երբ նույն տարածքը մաքրում ենք, ծառ ու ծաղիկ տնկում՝ լավ ենք ազդում:
  4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը: Որպեսզի ամեն գնով պաշտպանենք մեր բնությունը, նաև ինքներս մեզ: