Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:

Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը:Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:
  2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ: Օրինակ մեկ տեղ ցամաք է, մեկ տեղ օվկիանոսներ, լճեր, այսինքն ջրերով լի, մեկ տեղ հարթավայր է, մեկ տեղ լեռներ, մեկ տեղ անապատ է, մեկ տեղ փարթամ անտառներ ու տափաստաներ:
  3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ: Օրինակ մենք դպրոցում տնկում ենք ծառեր, խնամում դրանք, բայց հաճախ հանդիպում եմ դեպքեր և մարդիկ աղտոտում են բնությունը, կամ կտրում, պոկում ծաղիկները:
  4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը: Քանի որ բնությունը մեր թթվածնի հիմնական աղբյուրն է և դրա վնասել է վնասում է մարդկանց: Նաև բնությունը շատ հարուստ ու բազմազան է այն ճանաչելով շատ օգտակար բաներ ենք ճանաչում:

Hello, my name is…

Hi, my name is Garik. I am 9. My favorite color is red. My favorite pastime is playing in the yard with my friends and riding bikes together, and in the evening we often play hide-and-seek with a large group. If the weather doesn’t allow us to play outside, we do not get upset and compete with each other on mobile phones.
I love going to school, and maths and english is my favorite subjects. In general, swimming and football is one of my favorite sports.