“Ուսումնական ամառ 2020”:
1.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝ Մեկ մոմով
2.Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Մանչուկը խելացի, հետաքրքրասեր, հոգատար, և բարի տղա է և ամենա շատը սիրում է շուն: Կարլսոնը շատ է սիրում զվարճանալ և շատ քաղցրասեր է:
3.Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին: ինձ շատ դուր եկավ մանչուկը և կարլսոնը Ես շատ ուրախ եմ,որ մանչուկը, բացի լավ գաղտնի ընկեր ունենալուց, նաև իր համար ամենացանկալի նվերը ստացավ ՝ շունիկը:
4.Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել: Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
Ես ամենից շատ տպավորված եմ իմ այս տարվա ծննդյան օրով: Երկար ժամանակ չէինք տեսնվել իմ հորեղբոր ընտանիքի, տատիկներիս պապիկիս հետ ու շատ գեղեցիկ օր ստացվեց՝ իմ եղբայրների քույրիկիս հետբ:Իսկ մայրիկիս պատրաստած տորթը շատ ուրախացրեց ոչ միյայն ինձ,այլ նաև իմ փոքրիկ եղբորս՝ Դավիթին:
5. Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին: Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ ու բոլորն էլ դուր են գալիս, ես շատ եմ սիրում հերթով ուսումնասիրել բոլոր իմ նվերները: Ծննդյան մյուս տոնին կցանկանամ սպորտաին հեծանիվ, քանի որ շատ եմ սիրում հեծանիվ վարել: