Կոմիտաս «Ճանապարհ»

 1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը: Գետնի վրա քարշ գալով շարժվել, ծաղկել,թևեր ունեցող, անծայր:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը): Ուղի, ճամփա:

4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեղծությունը սովորիր անգիր: