Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:

Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը: Բնության բաղադրամասերն են՝ լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  մենք մարդիկ:
  2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ: Բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Անծայ­րածիր օվկիանոսն, ցամաքը, ընդարձակ հարթավայրեր ու լեռներ:
  3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ: Մեր շրջապատում մարդիկ կարող են ազդել բնության վրա ինչպես լավ, այնպես էլ վատ, օրինակ աղտոտելով բնական միջավայրերը մենք վատ ազդեցություն ենք գործում, բայց երբ նույն տարածքը մաքրում ենք, ծառ ու ծաղիկ տնկում՝ լավ ենք ազդում:
  4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը: Որպեսզի ամեն գնով պաշտպանենք մեր բնությունը, նաև ինքներս մեզ:

Անվերջ ճանապարհը

Արդեն երեք օր անընդմեջ քայլում ենք նույն ուղղությամբ, իսկ մեր ճանապարհը կարծես անվերջ լինի: Ճիշտ է ճանապարհը երկար էր, բայց շատ հետաքրքիր հանդիպումներով լի: Առաջինը մենք հանդիպեցինք մի հողագործի, որը շատ գեղեցիկ այգի ուներ ու շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում և հյուրասիրեց մեզ իր այգու քաղցրահամ մրգերից:Բայց նա մի բան ասաց, որ էլ ավելի մեզ անհանգստացրեց: Ասաց, որ որքան էլ փորձել է այս ճանապարհով քայլել ու մեկ այլ տեղ հասնել, միևնույնն է չի ստացվել ու ամեն անգամ իր տուն է վերադարձել:

Հաջորդը մենք հանդիպեցինք մի շատ գեղեցիկ ու խելացի շունիկի, որը չզարմանաք, բայց խոսել գիտեր: Երբ մեզ տեսավ շատ ուրախացավ, բայց մեզ տխրեցրեց, քանի որ նույն բանը ասեց ինչ հողագործը:

Հաջորդը հանդիպեցինք շատ գունազարդ ու մեծ թռչունի, որը շատ գեղեցիկ երգեր էր երգում: Նա էլ նույն տխուր լուրը հայտնեց, ասաց, որ որքան էլ թռել է այս ու այն կողմ, փնտրել ճանապարհի ավարտը միևնույն է չի գտել:

Արդեն շատ էի անհագստանում, չգիտեի ինչպես եմ փոքրիկ եղբորս հետ մեր տուն տանող ճանապարհը գտնելու, նույնիսկ չէի հասկանում, ինչպես ենք հայտնվել այդ ճանապարհին, բայց արթնացա մայրիկիս ձայնից.

-Գարի՛կ արագ արթնացիր, ուշանում ես դպրոցի ավտոբուսից: Ու՝խ, ինչ լավ է, փրկվեցինք:

Սեպտեմբերի 22-25 Տնային առաջադրանքների փաթեթ

                                        

  1. Տրված թվերը ներկայացրու՛կարգային գումարելիների գումարի տեսքով

24= 20+4

3254=3000+200+50+4

10201=10000+ 200+1

  • Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով:

2×100000+4×100+5×1=200405

8×10000+3×1000+2×10=83020

4x 100000+3x 10000x 1000x7x100+4×10+5×1=437745

3.    Գրիր՛ այն թիվը որը կազմված է միայն`

5 հազարյակից, 2 հարյուրյակից — 5200

4 հարյուրհազարյակից և 3 տասնյակից- 400030

  • Որքանով կփոքրանա 34581 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 2-ով:

34281- կփոքրանա 300-ով:

                                    Թվերի կցագրում

  • Որքանո՞վ կմեծանա 18 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը:

418- կմեծանա 400-ով:

  • Որքանով կմեծանա 487 թիվը, եթե նրա գրության ձախից  կցագրենք 3 թվանշանը:

3487-կմեծանա 3000-ով