Անվերջ ճանապարհը

Արդեն երեք օր անընդմեջ քայլում ենք նույն ուղղությամբ, իսկ մեր ճանապարհը կարծես անվերջ լինի: Ճիշտ է ճանապարհը երկար էր, բայց շատ հետաքրքիր հանդիպումներով լի: Առաջինը մենք հանդիպեցինք մի հողագործի, որը շատ գեղեցիկ այգի ուներ ու շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում և հյուրասիրեց մեզ իր այգու քաղցրահամ մրգերից:Բայց նա մի բան ասաց, որ էլ ավելի մեզ անհանգստացրեց: Ասաց, որ որքան էլ փորձել է այս ճանապարհով քայլել ու մեկ այլ տեղ հասնել, միևնույնն է չի ստացվել ու ամեն անգամ իր տուն է վերադարձել:

Հաջորդը մենք հանդիպեցինք մի շատ գեղեցիկ ու խելացի շունիկի, որը չզարմանաք, բայց խոսել գիտեր: Երբ մեզ տեսավ շատ ուրախացավ, բայց մեզ տխրեցրեց, քանի որ նույն բանը ասեց ինչ հողագործը:

Հաջորդը հանդիպեցինք շատ գունազարդ ու մեծ թռչունի, որը շատ գեղեցիկ երգեր էր երգում: Նա էլ նույն տխուր լուրը հայտնեց, ասաց, որ որքան էլ թռել է այս ու այն կողմ, փնտրել ճանապարհի ավարտը միևնույն է չի գտել:

Արդեն շատ էի անհագստանում, չգիտեի ինչպես եմ փոքրիկ եղբորս հետ մեր տուն տանող ճանապարհը գտնելու, նույնիսկ չէի հասկանում, ինչպես ենք հայտնվել այդ ճանապարհին, բայց արթնացա մայրիկիս ձայնից.

-Գարի՛կ արագ արթնացիր, ուշանում ես դպրոցի ավտոբուսից: Ու՝խ, ինչ լավ է, փրկվեցինք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s