1.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Օրինակ՝
Երևան — 5 տառ, 7 հնչյուն:
Արև-3 տառ 5 հնչյուն
Ոզնի-4 տառ 5 հնչյուն
Ոհմակ-5 տառ 6հնչյուն
Հրեղեն-6 տառ 6հնչյուն
Երախտամոռ-9 տառ 10 հնչյուն
տերև-4 տառ 6 հնչյուն
հարևան-6 տառ 8 հնչյուն
եղանակ- 6 տառ 7 հնչյուն
սեղան-5 տառ 5 հնչյուն
երազ-4 տառ 5 հնչյուն
2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:
Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ
Ա- րա- հետ (3), կա-ծան (2), հե-րոս (2), բե-րան-բաց (3), ար-կա-ծա-յին(4),
Ար-դա-րա-դատ (4), կար-գա-պահ (3), հեր-թա-կան (3),
Մա-տակ-կա-րա-րել (5), ա-զա-տա-սեր (4):
3. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի
բաժանված) բառերը:
Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:
Ա. Տե-րև-տերև ա-րև-մուտք-արևմուտք ա-րև-կող-արևկող Տա-թև-Տաթև:
Բ. Տե-րե-վա-թափ-տերևաթափ անձ-րե-վա-յին-անձրևային ա-րե-վոտ-արևոտ սե-վուկ սևուկ բե-վե-ռա- յին-բևեռային ձե-վա-կան-ձևական թե-վա-վոր-թևավոր ու-ղե-վոր ուղևոր:
4. Նախորդ վարժության Ա և Բ շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային պատմություն հորինի՛ր:
Սիրում եմ աշունը: Այն այնքան գեղեցիկ գույներ ունի: Ամեն մի տերև մի առանձին կտավ կարծես լինի: Երևանյան աշունը տարբերվում է իր ջերմ անձրևային եղանակներով, առավոտյան արևոտ, կեսօրին մեկ էլ հանկարծ արևային անձրև կարող է տեղալ ու անձրևն ու տերևաթափը խառնվում են իրար ու ականատես ենք դառնում իսկական գունազարդ հրաշքի…Բայց այ մի այլ հրաշք է Տաթևի վանքի աշունը: Այնտեղ միաժամանակ կարող է թվալ, թե տարբեր վայրերում ես՝ արևկող Տաթևն ու անձրևային արևմուտքը՝ սևուկ-սևուկ բևեռային ու թևավոր ամպերով պարուրված:
Այ այսպես հիշելով այդ տեսարանը ամեն անգամ դառնում ես հրաշքների հավատացող մի ուղևոր: