Ավստրալիա

ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը Էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

 «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

Ամեն, ամեն ինչ ուսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Այստեղ տեսանելի է, որ աշուն է և աշնան քամու ներքո ծառերը շարժվում են, ծտերը երգում, իսկ առուն խշխշում ու կարծես քամուն են ծափահարում:

2.Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Քանի որ ես շատ եմ սիրում բնությունը և լողալ ու պատկերացնելով ջրվեժի տեսարանը, առվի խշխշոցը ակամայից ցանկություն է առաջանում լինել այդ գեղեցիկ վայրում ու լողալ այն գեղեցիկ ջրվեժի մոտ:

3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Իրականում բանաստեղծությունը աչքի է ընկնում և՛ գույնով, և՛ ձայնով, և՛ շարժումով: Գույնը բնության նկարագրությունում է առաջին տողերում, ձայն կարելի է պատկերացնել քամուց առաձացած տերևների խշշոցը, առվի, ջրվեժի, իսկ շարժ ամեն տեղ:

Գույնի տեսարանի նկարագրությունը՝

Ամեն, ամեն ինչ ուսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

4.Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10տառ 11հնչյուն, տերև-4տառ 5հնչյուն, ոսկի-4տառ 5հնչյուն, ջրվեժ-5տառ 5հնչյուն

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Բանաստեղծությունը աշնան մասին է, այստեղ նկարագրվում է աշնան տեսարանը, դեղին տերևներ, ջրվեժի, առվի խշխշոց, աշնան քամու տակ ծառերի շարժ և ծտերի երգը, որը բանաստեղծը համեմատում է ծափահարության հետ: