«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»
Ամեն, ամեն ինչ ուսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
Այստեղ տեսանելի է, որ աշուն է և աշնան քամու ներքո ծառերը շարժվում են, ծտերը երգում, իսկ առուն խշխշում ու կարծես քամուն են ծափահարում:
2.Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Քանի որ ես շատ եմ սիրում բնությունը և լողալ ու պատկերացնելով ջրվեժի տեսարանը, առվի խշխշոցը ակամայից ցանկություն է առաջանում լինել այդ գեղեցիկ վայրում ու լողալ այն գեղեցիկ ջրվեժի մոտ:
3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
Իրականում բանաստեղծությունը աչքի է ընկնում և՛ գույնով, և՛ ձայնով, և՛ շարժումով: Գույնը բնության նկարագրությունում է առաջին տողերում, ձայն կարելի է պատկերացնել քամուց առաձացած տերևների խշշոցը, առվի, ջրվեժի, իսկ շարժ ամեն տեղ:
Գույնի տեսարանի նկարագրությունը՝
Ամեն, ամեն ինչ ուսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
4.Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել-10տառ 11հնչյուն, տերև-4տառ 5հնչյուն, ոսկի-4տառ 5հնչյուն, ջրվեժ-5տառ 5հնչյուն
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Բանաստեղծությունը աշնան մասին է, այստեղ նկարագրվում է աշնան տեսարանը, դեղին տերևներ, ջրվեժի, առվի խշխշոց, աշնան քամու տակ ծառերի շարժ և ծտերի երգը, որը բանաստեղծը համեմատում է ծափահարության հետ: