Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

ՀԱՐԹ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը: Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:
2. Ի՞նչ է բլուրը: Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը: Բլուրն լեռները ունեն ստորոտ, լանջ և գագաթ:
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Հարթավայրում մշակում են հողը, աճեցնում այգիներ, կառուցում քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ: Լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:

Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին: Մեր բնակավայրում մարդիկ հիմնականում զբոսնում են, խաղում, այստեղ մարդիկ հաճախում են պարտեզ, դպրոց, աշխատանքի և ուսումնական այլ հաստատություններ: Կան խաղահրապարակներ, այնտեղ կան բույսեր, որոնք ջրում և խնամում են:

История с азбукой (часть первая и вторая)

История с азбукой
(часть первая)

Сегодня был мой первый день учёбы в четвёртом классе.
После уроков я зашёл в первый класс.
И вдруг вижу: на последней парте сидит какая-то девочка. Странно, что сидела она одна. Все ушли домой, а эта сидит и неизвестно чего ждёт.
— Девочка, — говорю я, — почему ты не идёшь домой?
Никакого внимания.
— Может быть, потеряла что-нибудь?
Что делать, не знаю. Она молчит, а уйти неудобно.
— Нет, — отвечает, — я домой не пойду. Меня брат ждёт. Вон он во дворе сидит.
Я выглянул во двор. Действительно, там на скамейке сидел маленький мальчик.
— Ну и что же?
— А то, что я ему обещала сегодня все буквы выучить.
— Это невозможно! Может быть, ты тогда школу закончишь за один год? Буквы учат долго. Это непростое дело.
— У нас папа с мамой уехали далеко, а Серёжа, мой брат, сильно скучает. Он просит бабушку, чтобы она написала им письмо, а у неё нет времени. Я сказала: вот пойду в школу, выучу буквы, и напишем маме и папе письмо. А он мальчикам во дворе рассказал. А мы сегодня весь день палки писали…
Сейчас она должна была заплакать.
— Пойдём к твоему брату, и я ему всё объясню.

ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

  1. Ответьте на вопросы:
  2. Почему четвероклассник решил подойти к девочке? Все ушли домой, а она сидела и неизвестно чего ждала.

  3. Что девочка рассказала четверокласснику о своей семье? Папа с мамой уехали далеко, а Серёжа, ее брат, сильно скучал.
  4. Почему она хотела выучить все буквы за один день? Чтобы она написала маме и папе письмо. Она обещала брату. А он мальчикам во дворе рассказал
  5. Какой эпизод вам показался наиболее грустным? У нас папа с мамой уехали далеко, а Серёжа, мой брат, сильно скучает. Он просит бабушку, чтобы она написала им письмо, а у неё нет времени. Я сказала: вот пойду в школу, выучу буквы, и напишем маме и папе письмо. А он мальчикам во дворе рассказал. А мы сегодня весь день палки писали…

3. Соедините антонимы (слова с противоположным значением).
Например: хорошо – плохо.

СложноПросто
Близко далеко
высоко низко
многомало
громко тихо
ранопоздно
светлотемно
веселогрустно
теплохолодно
вернонеправильно

ЧТЕНИЕ ТЕКСТА

История с азбукой
(часть вторая)

Серёжа не стал нас слушать. Он сполз со скамейки и, низко опустив голову, пошёл со школьного двора.
— Я выучила букву «А». Она пишется шалашиком! — крикнула девочка.
Но он даже не оглянулся.
Тогда я догнал его.
— Слушай, — сказал я, — ну чем она виновата?
Наука — сложное дело.
— Я весь день письмо на память маме сочинял, — грустно проговорил Серёжа.
У него было такое печальное лицо, и я подумал, что зря родители не взяли его, раз он так скучает.
Я крикнул ему вслед:
— Я сегодня приду к вам после обеда и всё напишу под твою диктовку!
— Вот так хорошо! — сказала девочка. — Мы живём в этом доме, за железной изгородью.
Я видел, как они вошли во двор и их фигурки замелькали между кустами. Я услышал громкий мальчишеский голос:
— Серёжа, ну что, выучила твоя сестра все буквы?
Я видел, что Серёжа остановился, а его сестра вбежала в подъезд.
— Выучить азбуку очень трудно. Надо учиться целый год, — ответил Серёжа.
— Значит, вы не сможете написать письмо. Вы обманули! — крикнул мальчик.
— Нет, ко мне придёт мой друг из четвёртого класса и напишет моё письмо.
— А как его зовут?
Тут Серёжа задумался…
— Обманули, обманули! — кричал мальчишка.
Я не мог больше молчать. Это было не в моём характере. Я громко крикнул:
— Меня Юркой зовут! И я напишу это письмо!
У мальчишки от неожиданности открылся рот.
А Серёжа ничего не сказал.
А я пошёл домой, и настроение у меня было отличное. Даже петь хотелось!

ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

  1. Перескажите текст по плану:
  2. Встреча с девочкой. Один мальчик однаждый зашёл в первый класс и увидел маленькую девочку, которая сидела на последней парте и грустила. Он спросил почему она грустит? Девочка ответила, что хочет выучить все буквы сразу и написать письмо родителям от имени брата.
  3. Разговор во дворе школы. Мальчик и девочка встретились с братом. Мальчик обьяснил брата, что девочка не виновата, потому что сложно за день выучит все. И так как у брата было очень печальное  лицо, мальчик обещал сам написать письмо.
  4. Эпизод во дворе дома. Друг Серёжи во дворе дома их встречает и спрашивает выучила ли все буквы его сестра. И когда Серёжа отвечает, что это сложное дело и по-этому письмо напишет его  четвероклассник друг, мальчишка воскрикнул что их обманули. Услышав этот разговор, мальчик крикнул своё имя. Его звали Юркой и он твёрдо решил, что это письмо обьязательно напишет.

2. Соедините слова-предметы с их определениями.

маленькая девочка
громкий голос
отличноенастроение
целыйгод
железная изгородь
печальноелицо
злые мальчишки
непростоедело
четвёртыйкласс
школьныйдвор

Мхитар Себастаци

Родился в Севастии (Сивас, западная Армения, территория современной Турции7 февраля 1676 года. Поступил в монастырь Сурб Ншан (Святого Знамения), где принял имя Мхитар (Утешитель). В 15 лет уже был саркавагом ( ). Стремясь к знаниям, отправился в Эчмиадзин, который считал центром цивилизации. В пути встретил миссионера-европейца и армянского путешественника, чьи рассказы о западном мире его глубоко поразили; с тех пор он стремился приобщить свой народ к достижениям Запада. Полтора года бродил с места на место, зарабатывая на жизнь преподаванием,

Ավ. Իսահակյան Նուկիմ քաղաքի խելոքները մաս1

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Նոյեմբերի 13

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
  2. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նիզակ- Փայտե երկար կոթով խոցող զենք,                                              տաքդեղ- Պղպեղենու սև կծու հատիկը,

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Օր, էդպես, էս, էն