Մեր տարբերվող Կրթահամալիրը

Իմ դպրոցը այն վայրն է, որտեղ մեծ սիրով ու պատրաստակամությամբ եմ հաճախում և այստեղ իսկապես ուրախ է և հետաքրքրիր…

Իմ դպրոցը սիրում եմ, քանի որ այստեղ յուրաքանչյուրը պատրաստակամ է մյուսին օգնել, այստեղ սովորում են, որ կրթվելը, նորը սովորելը հետաքրքիր է, որ չկան լավ և վատ գնահատականներ, այստեղ թույլ են տալիս ստեղծագործել, լինել այնպիսին ինչպիսին կաս:

Այս դպրոցում բացի հիմնական առարկաներից ամենակարևորը սովորել եմ արտահայտել իմ մտքերը առանց կաշկանդվելու, ստեղծագործել, առավել ակտիվ զբաղվել սպորտով և բացահայտել ուսումնական ճամփորդությունների գաղտիքները:

Մեր կրթահամալիրը տարբերվում է իր ավանդույթներով ու ծեսերով և ով սեբաստացիների մեծ թիմի անդամ է լավ գիտի, թե որքան սիրով ու համախմբվածությամբ ենք պատրաստվում յուրաքանչյուր տոնի և ամենակարևորը մենք ազատ ենք ստեղծագործել, երգել, խաղալ, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր բաներ ենք ուսումնասիրում և դառնում խելացի ու ստեղծագործ: Այստեղ ամենի-ինչ տարբերվող է: Այստեղի գույները, ձայները տարբերվում են և եթե ուզում եք հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել, պետք է գոնե մեկ անգամ այցելեք մեր տարբերվող կրթահամալիրը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s