Ավ. Իսահակյան Եղնիկը

  1. Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ): Եղնիկ պատմվածքը պատմում է մի ընտանիքի ու եղնիկի մասին, որը հայտնվել էր այդ բարի մարդկանց մոտ: Չնայած եղնիկին շատ սիրում էին ու լավ խնամում, բայց եղնիկը կարծես միշտ կարոտում էր անտառը և իր մայրիկին ու հայրիկին: Իհարկե մարդը հասկանում էր, որ եղնիկը երազում է իր տուն վերադառնալ, բայց այնքան էր կապնվել նրա հետ և նրա երեխաները այնքան էին սիրում նրան, որ չէին ուզում բաժանվել: Սակայն մի տարօրինակ գիշեր, եղնիկը այնուամենայնիվ հեռացավ մարդկանց մոտից:
  2. Նկարագրի՛ր եղնիկին: Եղնիկը մատաղ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից,
  4. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը: Նույնիսկ ամենալավ վայրում, երբ մարդը կամ կենդանին հեռու է լինում իր տնից, իր հարազատներից, լիարժեք երջանիկ լինել չի կարող:
  5. Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը: հանդ-դաշտ, վերջալույս-մայրամուտ, խարտյաշ-խարտիշահեր, ջինջ- մաքուր, անդուլ- անդադրում, նազելի-գեղեցիկ, սիրուն, վճիտ-պարզ, մաքուր, հուժկու-ուժեղ, թախծալի-տխրալի, հողմ-սյուք ոստույն-ցատկ խավար-մութ սաստկանալ-խստանալ:
  6. Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները: Բարեկամ-թշնամի, ջինջ-պղտոր, թաքուն-բացահայտ, երեխա-մեծահասակ, զգայուն-անզգա, խավար-լույս
  7. Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթատել, ծածկվել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s