Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
- Բացատրի՛ր Կաղանդ-նոր տարի, Կաղանդ Պապա-Ձմեռ պապ, չհատնել-չվերջանալ, անուշապուր-ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր բառերը:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած
6 բաժակ ջուր
¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած
¾ բաժակ չամիչ (քիշմիշ)
1 բաժակ շաքարավազ
1 թ.գ. վանիլին
¼ բաժակ ընկույզ` կտրտած
¼ բաժակ նուշ
¼ բաժակ նռան հատիկ (ըստ ցանկության)
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև-պարզ, ընկերական-ընկեր(արմատ)-ական(ածանց) ածանցավոր, անխելք-ան(ածանց)-խելք(արմատ) ածանցավոր, վերջալույս-վերջ(արմատ)-ա-լույս(արմատ) բարդ, սեղան-պարզ, ճաշասենյակ-ճաշ(արմատ)-ա-սենյակ(արմատ) բարդ: