Իմ առաջին օրը դպրոցում

Օրս սկսվում է վաղ առավոտյան, քանի որ ես քայլելով դպրոց գնալ չեմ կարող, այլ առավոտյան շուտ՝ 8:05, մեր բակի կանգառում սպասում եմ դպրոցի ավտոբուսին, որի օգնությամբ հասնում եմ դպրոց: Ուրախ եմ, որ սկսել են մեր ձմեռային ճամբարները: Այսօր դպրոցում շատ հետաքրքիր է անցել: Մենք երգ էինք սովորեցնում մեզնից մի տարի փոքր երեխաներին, պարապունքից հետո պարեցինք: Ընթերցանության դասաժամին ընկեր Քրիստինեն մեզ համար ընթերցեց Տորք Անգեղը, նա նաև պատմեց, երբ որ դեռ քրիստոնիա չկար շատ Աստվածներ կային: Մի պահ ես ցանկացա այն ժամանակ կարողանայի տեղափոխվել, որ տեսնեի Աստվածներին: Այսօր մենք դիտել ենք մուլտֆիլմ նոր տարվա մասին, որը պետք է վաղը քննարկենք դասարանում, ինձ այն դուր եկավ: Հանդիպել ենք ընկեր Անիին՝ մեր մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ մենք միասին մի քանի խնդիր լուծեցինք: Անկեղծ ասած այսօր անհամբեր սպասում էի լողի պարապունքին, բայց, քանի որ որ ջուրը սառն էր, պարապունք չունեցանք:

Օրվա երկրորդ կեսը՝ երկարօրյայի ժամանակ շատ ուրախ էր, քանի որ մի լավ հեծանիվ վարեցինք: Դրանից հետո դասարանի մաքրությամբ զբաղվեցինք: Ինչպես արդեն գիտեք, ես ավտոբուսով եմ հաճախում դպրոց և նույն ավտոբուսով էլ հետ եմ վերադառնում, այպես որ դասարանի մաքրությունն ավարտելուց հետո քայլելով մենք գնացինք դեպի Մայր դպրոց՝ ավտոբուսի մոտ հրաժեշտ տվեցի բոլորին և վերադարձա տուն:

Օրս ավարտում եմ տնային առաջադրանքներիս ավարտով: Դե ինչ գնամ շուտ քնելու, որ առավոտյան ավտոբուսից չուշանամ;

(Հաջողություն բոլորին)

Գարիկ Մելիքյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s