Իմ երրորդ օրը դպրոցում

Թե ինչպես է իմ առավոտը սկսվում, արդեն պատմել եմ բոլորիդ: Այնպես որ եկեք սկսեմ իմ դպրոցից: Դպրոցում մեր առավոտը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենիի ֆլեշմոբի քննարկումը հաջորդեց ընդհանուր պարապմունքին: Երբ ավարտվեց ընկեր Քրիստինեի հետ քննարկումը, միացանք ընկեր Հասմիկին, սովորեցինք երկու նոր երգ: Հաջորդ գործունեությունը սովորող-սովորեցնող նախագծին մասնակցությունն էր, որի ժամանակ մենք սովորեցրեցինք մեզանից փոքրերին մոնտաժային ծրագրից օգտվել , և նրանք սկսեցին մոնտաժել ինքնուրույն: Նախավերջին գործունեությունը դիջիթեքի հայտերի դիտումը և քննարկումն էր: Դասի ավարտին դիտեցինք մի ֆիլմ, որը սակայն մինչև վերջ չհասցրեցինք դիտել, հետաքրքրիր էր, անպայման կդիտեմ:

Դե ինչ սպասենք հաջորդ հետաքրքիր ճամբարային օրվա:

(Հաջուղություն բոլորին)