Պատրանք

Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Զուր-արդյունք չտվող, զիլ-բարձր և սուր (ձայնի մասին):

Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները: Կուսական-անաղարտ, մաքուր,

պատրանք-խաբեություն, մութ-խավար, քաջ-արի, խիզախ:

Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը: Հորինված ցանկություն:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…