Թեստ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ ,անգամ,երբեք,դարձավ:
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով++
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Սովորական-անսովոր            պարզ-բարդ

Երկար-կարճ                              վատ-լավ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր++

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                       

դ/ խրճիթ  ++                           

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական բառեր                 ածական բառեր

          Տղա                                սովորական

        դանակ                              հակառակ             

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրացնել
    բ/չէր կարողանում               կարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դարձել
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում

ստորոգյալ     Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին++
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      կաղամբ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Նա շատ էր տարբերվում այլ մարդկանցից, սիրում իր հորինած հարցերը տալ մարդկանց, ինքը չգիտեր այդ հարցերի պատասխանը և նա տալիս էր մարդկանց ակնըկալում իր թարս հարցերին պատասխան ստանալ:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր++
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Նա գտավ մի խրճիթ և մնաց երկար տարիներ, և հորինում էր իր հարցերը:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու լարը համակարգիչ ունի-Որպեսզի համակարգիչը լարով լիցքավորես:

Ինչու ներքնակ մըահճակալ ունի-Որպեսզի մահճակալի վրա դնես և քնես:

Ինչու բռնիչը ապակի ունի-Որպեսզի փակենք կամ բացենք պատուհանը:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու կափարիչը կաթսա ունի

Ինչու դուռը մեքենա ունի

Ինչու բռնիչը դուռ ունի

Կոտորակ

Դասարանական առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։ 

3/9

2/3

3/6

2․ Ամբողջը բաժանված է 50 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 48-ը, 50-ը։

48/50

                           5/50

                           12/50

                           24/50

3․ Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը։ 

12/60

                            24/60

1/60

35/60

48/60

4․ Հաշվի՛ր 6սմ կողմով քառակուսու 2/3 մասի մակերեսը։

6:3×2=4սմ

4×6=24սմ/ք

Պատ’24սմ/ք

5․ 1 արկղ խնձորը 24կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի 4/6 մասի զանգվածը։

24:6=4

4×4=16կգ

Պատ’16կգ

6․ Գտի՛ր թվի նշված մասը։ 

2000-ի 9/10 մասը 

2000:10×9=1800

140-ի 5/7 մասը 140:7×5=100

100-ի 5/5 մասը 100

7 Հաշվի՛ր

320լ-ի 6/8 մասը 320:8×6=240

510մ2-ու 2/17 մասը 510:17×2=60

480կմ-ի 5/16 մասը 480:16×5=150

8․ Աննան գնել էր 800գ կարագ։ Նա տորթի համար օգտագործեց այդ կարագի 3/5 մասը։ Որքա՞ն կարագ նա օգտագործեց տորթի համար։ 

800:5×3=480

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։ 

2/4

4/8

2/6

2․ Ամբողջը բաժանված է 70 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 6-ը, 11-ը, 41-ը, 58-ը, 60-ը։

6/70

11/70

41/70

58/70

60/70

3․ Ամբողջը բաժանված է 90 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 17-ը, 26-ը, 35-ը, 78-ը։ 

1/90

17/90

26/90

35/90

78/90

4․ Հաշվի՛ր 7սմ կողմով քառակուսու 7/4մասի մակերեսը։

7×7=49

49:7×4=28սմ/ք

Պատ’28սմ/ք

5․ 1 արկղ խնձորը 36կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի 3/4 մասի զանգվածը։

36:4×3=27կգ

Պատ’27կգ

6․ Գտի՛ր թվի նշված մասը։ 

35-ի 3/7 մասը 35:7×3=15

420-ի 5/6 մասը 420:6×5=350

180 – ի 5/9 մասը 180:9×5=100

7 Հաշվի՛ր

415կգ-ի 2/5 մասը 415:5×2=166կգ

480 դրամի 5/6 մասը 480:6×5=400դ

18ժ-ի 2/3 մասը 18:3×2=12ժ

8․ Սոնան կարդացել էր 126 էջանոց գրքի 5/6 մասը։ Քանի՞ էջ է այդ գրքից կարդացել Սոնան։

126:6×5=105

  Պատ’ 105