Հայրենիքում

Մարտի 3

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):Ձյունապատ-ձյուն+ա+ պատել Բարդ բառ
  • մանկական-մանուկ+ական պարզ ածանցավոր բառ
  • աստղային-աստղ+ային ածանցավոր բառ
  • անհուն-ան+հուն պարզ ածանցավոր բառ
  • ձյունոտ-ձյուն+ոտ պարզ ածանցավոր
  • իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ բարդ ածանցավոր
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • աչեր-Տեսողություն,
  • մրմունջ-Մեղմ՝ ցածր ձայն,
  • անուրջ-երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5  (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր)5 ինչպիսի՞)։
  • գոյական ածական

երազներ ձյունապատ

երկինքներ մանկական

լեռներ սուրբ

հոգի աստղային

լճեր թափանցիկ

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։ 

121+122=243

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։ 

220+222=442

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։ 

105+107=212

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։ 70+71+72=213

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը  219 է։ 

72+73+74=219

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։  43+45+47=135

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։ 30+60+90=180

Տնային առաջադրանքներ

1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է:

120+121=241

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։ 

120+122=242

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։ 

205+207=412

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։ 

143+144+145=432

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական  թվերը, որոնց գումարը  180 է։ 

59+60+61=180

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։   21+23+25=69

7․ Կատարի՛ր գործողությունները․

2կգ550գ+4կգ640գ-1կգ300գ

5Կգ810գ

8լ80մլ+1լ980մլ-5լ250մլ=

4լ810մլ