Հայրենիքում

Մարտի 3

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):Ձյունապատ-ձյուն+ա+ պատել Բարդ բառ
  • մանկական-մանուկ+ական պարզ ածանցավոր բառ
  • աստղային-աստղ+ային ածանցավոր բառ
  • անհուն-ան+հուն պարզ ածանցավոր բառ
  • ձյունոտ-ձյուն+ոտ պարզ ածանցավոր
  • իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ բարդ ածանցավոր
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • աչեր-Տեսողություն,
  • մրմունջ-Մեղմ՝ ցածր ձայն,
  • անուրջ-երազ
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5  (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր)5 ինչպիսի՞)։
  • գոյական ածական

երազներ ձյունապատ

երկինքներ մանկական

լեռներ սուրբ

հոգի աստղային

լճեր թափանցիկ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s