Երազանքների վայր

Ես առավոտյան դուրս եկա բակ, և տեսա նշան, գնացեք աջ և դուք կընկնեք շատ հետաքրքիր տեղ:Ես գնացի այդ նշանի ճանապարհով, և ես ընկա շատ հետաքրքիր տեղ, որտեղ մոլտֆիլմի հերոսներ էլ կային, և շատ սիրուն միջավայր էր այնտեղ՝ ծառեր, ծաղիկներ, տներ, նստարաններ և ամենակարևոր բանը աստղեր առավոտյան: Ես չհավատացի, բայց հիշեցի, որ նշանի վրա գրված էր գնացեք աջ և դուք կընկնեք շատ հետաքրքիր տեղ, և ես հասկացա, ես ընկել եմ այդ հետաքրքիր տեղը: Ես այդ տեղի անունը դրեցի ամենագեղեցիկ անունը՝ երազանքների վայր, որտեղ կուզենար լինել ամեն մարդ: Մի 2-3օր անց ինձ մոտ եկավ մեր երկրից մի մարդ անունը Արմեն: Մենք ընկերացանք, և գնացինք հաց ման գալու, որովհետև ես երեք օր հաց չէի կերել և ինքն էլ սոված էր: Մենք սնունդ գտանք և պատրաստեցինք ու կերանք: Արդեն երբ կուշտ էինք տեսանք, որ մենակ ենք ու մեր դուրը չեկավ, բայց մենք գնացինք մոլտֆիլմում նկարվելու: Մեզ հետ մուլտֆիլմում շատ կենդանիներ էին նկարվում՝ առյուծներ, վագրեր, ջայլամներ, գայլեր և աղվեսներ: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները մենք էինք: Իրականում այդ վայրում ապրելը շատ դժվար էր, սակայն մենք իրական ընկերներ էինք և օգնում էինք միմյանց: Միևնույն վայրում գիշեր ու ցերեկ միասին էին, կարող էիր քայլել երկու քայլ գիշերից հայտնվել ցերեկում, արևն ու լուսին իրար էին բարևում: ԵՎ շատ հետաքրքիր բաներ կարող էիր տեսնել, որ իրական կյանքում երբեք չես տեսնի: Միայն տխուր էր, որ մենք միայնակ էինք այդ հրաշք վայրում, իսկ թէ ինչ արկածներ ունեցանք թող մնա գաղտնիք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s