Գարունն իմ աչքերով

Ես գարնանը միշտ սպասում եմ, որովհետև իմ ծնունդն  հենց գարնանն է: Գարունը կարծես իմ բնավորությունն ունենա՝ նա էլ իմ պես մեկ ջերմ է, լի վառ գույներով, մեկ էլ  հանկարծ մութ ամպերն են կուտակվում և գոռգոռում մինչ անձրևելը:

Ես ու մայրիկս, երբ զրուցում ենք գարնան մասին նա հաճախ է ինձ համեմատում գարնան հետ: Բայց այսօր ես կպատմեմ իմ գարնան հեքիաթի մասին, այն հեքիաթի, որը մայրիկիս եմ պատմել…

Գարնան իմ հեքիաթում, երբ աչքերդ բացում ես առաջինը չարաճճի ճնճղուկներին ես դիմավորում, նրանց վառ երգը իսկական հրաշք է: Փորձիր շրջել իմ հեքիաթային այգում ու կտեսնես գույնզգույն բողբոջներ, որոնք կարծես իրենց փոքրիկ աչուկներով քեզ են նայում ու այդ գույների մեջ նույնքան վառ ու հետաքրքիր են բույրերը, այնքան թարմ ու այնքան տարատեսակ բույրեր: Գարնան իմ հեքիաթային այգում ամենաշատը սիրում եմ թարմ խոտին պառկած նայել երկնքում վառվող արևին, նայում ես, բայց շատ չես կարող այրում է, իսկ հետո երբ շուրջդ ես նայում կարծես գարնան գույները մի քանի րոպե անհետանում են, դա արևն է զգուշացնում, որ իրեն երկար չնայես:

Դե ինչ փակեք ձեր աչքերը ու տեսեք իմ գարնանային հեքիաթը, ես արդեն իմ հեքիաթում եմ…

Մաթեմատիկա

Բազմապատկման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ= 800մ +1կմ200մ

8կմ=3կմ100մ+ 4կմ900մ

6կմ=5997մ 50սմ+ 2մ50սմ

12սմ = 1սմ 4մմ + 10սմ6մմ

14դմ= 3դմ 3սմ +10դմ7սմ

3․ Համեմատի՛ր 

12տ40կգ < 12տ4ց

11ց65կգ > 1տ70կգ

4․ Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12-ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։ 

450-12=438

438:2=219

219+12=231

Պատ’231տղա

5․  2 պարկերից առաջինում կար 27կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 5 կգ վաճառեց և 3 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։

27-5=22

22-3=19

19-3=16

Պատ’16

6․ Գտի՛ր այն թվերը, որոնց տարբերութունը 451 է, իսկ գումարը՝ 1451։ 

1000+451=1451

Տնային առաջադրանքներ 

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ350մ+ 650մ =3կմ

7կմ550մ+ 2կմ450մ =10կմ

2մ25սմ + 75սմ = 3մ

2սմ2մմ+ 12սմ8մմ = 15սմ

2մ7դմ + 15մ3դմ = 18մ

3․ Համեմատի՛ր 

5կգ600գ < 6կգ500գ

23կմ30մ < 30կմ23մ

12դմ5սմ > 10դմ8սմ

4․ Շաբաթօրյակին մասնակցում էին 125 աշակերտ։ Աղջիկները 11-ով շատ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ էր մասնակցում այդ շաբաթօրյակին։ 

125-11=114

114:2=57

57+11=68

Պատ’68աղջիկ

5․ 2 պարկերից առաջինում կար 24կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 4 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։ 

24-4=20

20-4=16

Պատ’16կգ

6․ 280 տեղանոց դահլիճում համերգի ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով շատ էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր մուտքի տոմսի արժեքը՝ գիտենալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը 120000 դրամ է:

280-120=160

160:2=80

80+120=200

120000:200=600

Պատ’600դր

Եղեգնուհին

3 մաս

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են

անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին

լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում

ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի

գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։

Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։

Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ

էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և

ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր

կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, 

որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը

չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի

ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս

կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և

ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը,  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս

ընծա-նվեր

ավազան-Արհեստական ջրամբար

ճարահատյալ-ճար չգտնել

Սնկեր


Սնկեր:
 Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

1.Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:
2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջատներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
3.Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
4. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:
5. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Ճանապարհ, ժամանակ արագություն

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1 Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։ 

240:3=80

240:4=60

Պատ’60կմ(ժ)80կմ(ժ)

2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։ 

80×2=160կմ(ժ)

80+20=100կմ(ժ)

100×2=200կմ(ժ)

200+160=360կմ(ժ)

Պատ’360կմ(ժ)

3 Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 

80×3=240(կմ)(ժ)

10×2=20(կմ)(ժ)

240+20+7=267(կմ)(ժ)

Պատ’267(կմ)(ժ) 

4 Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։ 

8+4=12ժ

12+8=20ժ

1400:20=70(կմ)ժ)

70×8=560(կմ)

12×70=840(կմ)

Պատ’840(կմ)

5 A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։ 

70×2=140(կմ)

80×2=160(կմ)

160-140(կմ)

Պատ’20(կմ)

Տնային առաջադրանքներ

1 Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։ 

18×2=36

18-2=15

15×2=30    

36+30=66     Պատ’66

2 Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 

70×4=280

5×20=100

280+100+5=385

Պատ’385

3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։ 

40×130=5200Մ

40×145=5800Մ

5800-5200=600Մ

Պատ’600Մ

4 Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։ 121,211,112,130,310,130,400,220,

Եղեգնուհին

1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայ+ր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը

Կարդա՛  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին, 2-րդ մասերը, 

այդ մասերից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Մինուճար-միակ

Գումարման զուգորդական հատկությունը

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70=1400

415+392+8=815b

5440+60+493+7=6000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

13սմ

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։ 

33մ6դմ=336

2տ5ց=25

23ց15կգ=2315

32կգ50գ=3250

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուսի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։

2445-225=2220

2220÷2=1110

1110+225=1335

Պատ’1335մ, 2220մ

5․ Համեմատի՛ր 

7կգ850գ > 8կգ200գ

8տ40կգ > 8տ400գ

90տ10ց = 91տ

75ց32կգ = 7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։ 

2344-64=2280

2280:2=1140

1140+64=1204

Պատ’1140,1204

7․ Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։ 

425-25=400 

400:2=200

200+25=225

Պատ’225,200

8․ Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։ 

600:3=200

200+200=400

Պատ’400

9․ Ի՞նչ թվանշանով կարող է վերջանալ 5 իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը։ 

0 թվանշանով

10․ Հաշվի՛ր, թե քանի թվանշան է պետք բոլոր քառանիշ թվերը գրելու համար։ 

9999-1000=8999

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40=1160

330+700+300+15=1345

4550+50+395+5=5000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 

11սմ

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։ 

20օր12ժ

21ժ15ր

45ր18վ

32կմ6մ=32006մ

11մ8սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

2650-450=2200

2200:2=1100

1100+450=1550

Պատ’1550,1100

5․ Համեմատի՛ր 

5կմ400մ < 6կմ200մ

8մ40սմ = 8մ4դմ

5մ75սմ > 5մ7դմ

12դմ8սմ = 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։ 

2349-45=2304 2304:2=1152

1152+45=1197

Պատ’Լալա1197,Աննա1152

7․ Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։435-35=400 400:2=200

200+35=235 

պատ’200,235

8․ Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 0   

9․ Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։ Ոչ

10․ Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․ 

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։ 

41-16-9=16մմ Պատ’DB=16մմ

Վահագնի ծնունդը

d5bed5a1d5b0d5a1d5a3d5b6d5ab-d5aed5b6d5b8d682d5b6d5a4d5a8

 Երկնէր երկին, երկնէր երկիր, Ծնում էր երկինքը, ծնում էր երկիրը

Երկնէր եւ ծովն ծիրանի. Ծնում էր ծիրանի ծովը

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ: Երկունքը ծով ուներ և կարմիր եղեգնի

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր, Եղեգնի փողով ծուխ էր բարձրանում

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր. Եղեգնի փողով բոց էր բարձրանում

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ: Եվ բոցի միջով վազում էր գանգրահեր պատանի

Նա հուր հեր ունէր, Նա կրակ մազեր ուներ

Բո՛ց ունէր մօրուս, Բոց մորուք ուներ,

Եվ աչկունքն էին արեգակունք: Եվ աչուկներն էին արեգակներ։

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագն ստեղծվել է ջրից, կրակից ու հողից։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: զըկարմրիկն, բոց, խարտյաշ։ Ծիրանագույն, կարմիր։
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Հողից, ջրից, կրակից ծնվեց Վահագն, շուրջը բոց եղավ։
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Նա կրակ մազեր ուներ, աչքերն ասես արեգակներ, տարբերվող ու շատ հուր տղա էր։

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Երևակայական է, և խորհրդանշում է միասնություն։
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը: https://www.youtube.com/watch?v=m8cL8phu_sk
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը: https://www.youtube.com/watch?v=m8cL8phu_sk

Կրկնություն փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Լրացրու՛ աղյուսակների դատարկ վադակները անհրաժեշտ թվերով։ 

Գումարելի658292437129805309207173051492
Գումարելի 7429846233912061291414396
Գումար14011177060521011322121174481588

Գործողությունները կատարիր այստեղ․

Նվազելի93788456150431760000051428709805
Հանելի 46573956719382937542118596287924
Տարբերություն47214499431048822457932832522881

Գործողությունները կատարիր այստեղ․

2․ Շրջանի դատարկ մասում ինչ թիվ պետք է գրել։ 21

3․ Դատարկ շրջանակում ինչ թիվ պետք է գրել։10 

4․ Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով:100:4×3=75 սմ

       75+5=80սմ

Պատ’ճանապարհի

նվազագույն երկարությունը՝ 

Ալեն-75սմ մեկ քայլ,

Արեն-80սմ մեկ քայլ

5.Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի  տարբերությունը: 9998-101=9897

6.Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը  63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե  ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո։

1)63×4=252կմ 

2)564-252=312կմ

3)312÷4=78կմ(ժ) 

Պատ՝ 78կմ(ժ)

Թոմ  Սոյերի արկածները 

Թեստ  4 

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության  մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: 

Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

դժբախտ

շաբաթվա

համբերությունն

փորձել


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.


    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                   երկրպագելի, սիրելի
   գ/ հիվանդ                 առողջ
   դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ բարդ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական, գոյական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական  

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
պատմողականա նախադասություն

Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով:

բացականչական նախադասություն

շ

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:  

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը: 

Թոմի անակնալ հիվանդությունը:


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք:  Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում: 

Որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը: 

Գրության մեջ  լինելը դրանով ավելի ատելի էր դառնում

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:  

Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և  մնալ տանը: 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր