Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը․ միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր-կես+օր բարդ արևամուտ-արև+ա+մուտ բարդ ձանձրալի-ձանձր+ալի ածանցավոր աշխարհ-պարզ ճանապարհորդ-ճանապարհ+որդ ածանցավոր
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Կապիկները ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ: Կապիկները ճամփորդեցին։
գ) Լույսն անջատվեց:
Դասարանում սեղանին դրված լույսն անջատվեց։
Աննան նվագում է: Աննան նվագում է ջութակ։
Աստղերը շողշողում են: Աստղերը շողշողում են գեղեցիկ երկնքում։
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի-պարտեզ
ճանապարհ-ճամփա, ուղի
արևամուտ-մայրամուտ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Տարօրինակ-սովորական
գիշեր-ցերեկ
նույն-այլ
Դուրս գալ-ներս գալ
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Տարօրինակ, մեծ, ձանձրալի։
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Համաձայն չեմ կապիկների հետ, քանի որ նրանք ամեն ինչ տեսնում ու նկարագրում էին միայն իրենց վանդակի շրջակայքում և չէին տեսնում իրական աշխարհը։ Իմ աշխարհը լի է վառ գույներով, գեղեցիկ ծաղիկներով, հետաքրքիր մարդկանցով ու տարատեսակ կենդանիներով։ Մեր աշխարհը լի է հետաքրքրիր խաղերով, գեղեցիկ շինություններով ու լի անակնկալներով։