Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Без названия (2)

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է։

Փոքրի եղբորս մատը փուշ մտավ ու շատ ցավեցրեց նրան։

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ– բարդ
մատ – պարզ
քաղաքային– պարզ ածանցավոր
գրիչ -պարզ ածանցավոր
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

տներ, երկիր

սուր

կառուցված էին

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց – ճափորդել
բ/պետք է վճարեք – պետք է վճարել
գ/ասաց – ասել
դ/երազում էր – երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը:

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
ենթակա

Ջովանինո

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար։

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Ապտակել պարեկին։

Պարեկն իր փոխարեն 10 անգամ ձգումներ կատարի։

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո, քանի որ կսովորեր իր արարքների համար պատասխանատու լինել։

Կրկնություն փաթեթ 1

Կրկնություն փաթեթ 1

Դասարանական առաջադրանքներ

1․ Գրի՛ր այն թիվը, որն ունի՝ 

3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր 3241

5 միավոր, 2 տասնյակ, 5 հայուրյակ, 6 հազարյակ 6525

2․ Համեմատի՛ր արտահայտությունների արժեքները և դի՛ր համապատասխան նշանը (>, <, =)

3764+2892 > 4895+1679

13564+5937 < 61788+3183

3․ Կատարի՛ր գործողությունները․

6մ 50սմ+8մ70սմ=15մ20սմ

22մ10սմ-10մ50սմ=11մ60սմ

4․ Մի ֆերմայում 847 ճագար կա, իսկ մյուսում՝ 309 ճագարով ավելի։ երկու ֆերմայում քանի՞ ճագար կա։ 847+309=1156

1156+847=2003

Պատ’2003 ամբողջ

5․ Այս պատկերներից յուրաքանչյուրում քանի՞ եռանկյուն կա։ 

8 եռանկյուն

6․ Երեք կողմերի երկարությունների գումարը 7մ10սմ է։ Գտի՛ր AC կողմի երկարությունը։

 7մ10սմ-2մ85սմ=4մ25սմ

4մ25սմ-1մ30սմ=2մ95սմ

Պատ’2մ95սմ

7․ Քառակուսու դատարկ վանդակներն այնպե՛ս լրացրու, որ սյունակներում, տողերում և անկյունագծերում գրված թվերի գումարը նույնը լինի (այդպիսի քառակուսիները մոգական են կոչվում)

803040
105090
607020

Տնային առաջադրանքներ

1․ Գրի՛ր այն թիվը, որն ունի՝ 

9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ 3960

8 հազարյակ, 5 միավոր, 0 հարյուրյակ, 0 տասնյակ 8005

2․ Համեմատի՛ր արտահայտությունների արժեքները և դի՛ր համապատասխան նշանը (>, <, =)

28499+3849 < 19987+12361 

64311 – 28425 < 57279-21396

3․ Կատարի՛ր գործողությունները․

40կմ400մ+2կմ600մ=43կմ

72կմ90մ+13կմ100մ=85կմ190մ

4․ Այս բեկյալը քանի՞ հատվածից է բաղկացած։ 7 բեկյալ

5․ Այս պատկերներից յուրաքանչյուրում քանի՞ եռանկյուն կա։ 12

6․ Գտի՛ր եռանկյան երեք կողմերի երկարությունների գումարը։ 19մ 

7․ Քառակուսու դատարկ վանդակներն այնպե՛ս լրացրու, որ սյունակներում, տողերում և անկյունագծերում գրված թվերի գումարը նույնը լինի (այդպիսի քառակուսիները մոգական են կոչվում)

573933429
501645789
861357717