Վահագնի ծնունդը

d5bed5a1d5b0d5a1d5a3d5b6d5ab-d5aed5b6d5b8d682d5b6d5a4d5a8

 Երկնէր երկին, երկնէր երկիր, Ծնում էր երկինքը, ծնում էր երկիրը

Երկնէր եւ ծովն ծիրանի. Ծնում էր ծիրանի ծովը

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ: Երկունքը ծով ուներ և կարմիր եղեգնի

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր, Եղեգնի փողով ծուխ էր բարձրանում

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր. Եղեգնի փողով բոց էր բարձրանում

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ: Եվ բոցի միջով վազում էր գանգրահեր պատանի

Նա հուր հեր ունէր, Նա կրակ մազեր ուներ

Բո՛ց ունէր մօրուս, Բոց մորուք ուներ,

Եվ աչկունքն էին արեգակունք: Եվ աչուկներն էին արեգակներ։

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագն ստեղծվել է ջրից, կրակից ու հողից։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: զըկարմրիկն, բոց, խարտյաշ։ Ծիրանագույն, կարմիր։
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Հողից, ջրից, կրակից ծնվեց Վահագն, շուրջը բոց եղավ։
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Նա կրակ մազեր ուներ, աչքերն ասես արեգակներ, տարբերվող ու շատ հուր տղա էր։

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Երևակայական է, և խորհրդանշում է միասնություն։
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը: https://www.youtube.com/watch?v=m8cL8phu_sk
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը: https://www.youtube.com/watch?v=m8cL8phu_sk

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s