Առաջադրանք

«Երևան քաղաքի թանգարանները»  մաս 2

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: 

Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:

Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: 

Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

 Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: 

Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:

Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:

Մայր Հայաստան ռազմական թանգարան Ցուցասրահներ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան

1970-ին հուշարձանում բացվեց «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» առաջին թանգարանը, բայց 1995-ին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ ռազմական թանգարան: Երկրորդ ցուցահանդեսը կրում է «1988-1994 թվականների արցախյան ազատագրական պատերազմը» խորագիրը: 

Առաջին հարկում կտեսնեք հայերի նկարներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Այստեղ ցուցադրված են հայկական 6 ազգային դիվիզիայի գործողությունները և հայ մարշալների հերոսական սխրանքները ՝ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամպերյանց: Կտեսնեք Խորհրդային Միության հերոսների դիմանկարներ, և նրանց անունները՝ փորագրված են Պատվո սրահում գտնվող սև գրանիտի պատին:

Երկրորդ հարկի ցուցահանդեսը նվիրված է Արցախի Ազատագրական շարժմանը, որտեղ կտեսնեք Հայաստանի և Արցախի ազգային հերոսներին: Ցուցադրված են հերոսների ռազմական գործողությունները, Հայաստանի Հանրապետության բանակի զինված ուժերի տեսակները, Արցախի հնագույն մայրաքաղաքի `Շուշիի ազատագրման դիորիան և այլն: Այլ պատմական արտեֆակտների շարքում կա նաև մի քարտեզ, որի վրա հայկական ուժերը գծագրել են Շուշիի գրավումը: 

Պատերազմի թանգարանի երրորդ հարկը հանդիսությունների սրահն է, որի հարակից տարածքում գտնվում է Անհայտ զինվորի գերեզմանը: Այն նվիրված է պատերազմում զոհված կամ անհայտ կորածների հիշատակին: 

Երևանում բարձրադիր բլրի վրա տեղակայված արձանը կարծես Երևանի պահապանը լինի: Ամեն տարի ՝ մայիսի 9-ին, հազարավոր հայեր այցելում են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» արձանին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական և Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։

«Մայր Հայաստանի» արձանը խորհրդանշում է պայքարի միջոցով խաղաղության հասնելը:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:

Թեսթ 9

Աշխատանք դասարանում և տանը

 Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ  (է լինում): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

 – Ես եկա˜… 

 Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

 Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

 Մայրը ծիծաղում էր. 

 – Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել: 

 Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստացան): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

 – Ես եկա˜… 

 Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկավ) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

 – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

 Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

 – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել: 

 – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի: 

 Լիլին վազելով եկավ. 

 – Ես եկա˜… 

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

 – Ես քեզ գնդակ խաղալ (կսովորեցնեմ): 

 1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    

 լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր 

փորձում 

 ընդամենը 

 բախտն 

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

 ա/արագ վազել 

 բ/ծառեր տնկել 

 գ/ճյուղերը կոտրել 

 դ/բռնելով բարձրանալ ++

 3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

Հրաշալի         սքանչելի 

ցատկոտելով   թռվռալ 

ուժգին       սաստիկ 

բարկացել  վրդողվել 

 4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

 ա/ պատմություն  –  ածանցավոր 

 բ/ շատախոս – բարդ 

 գ/ սովորական –  ածանցավոր 

 դ/ փոքրիկ – պարզ ++ ածանցավոր

 5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական ++ գոյական

 բ/պատուհան – գոյական 

 գ/որովհետև – շաղկապ 

 դ/վեց – թվական 

 6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

 գնդակ 

 Խնդիր

 լիլին 

 բակ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

 Է լինում

 չստացան

 ընկավ

Կսովորեցնեմ

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

 Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը ++

բ/Սարգիս 

գ/քեռու

դ/պատուհանը 

 9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,անգետի հետ փլավ մի կեր 

Մինչև ճիշտը գա,սուտը աշխարհը կքանդի 

Լեզուն չլիներ ագռավները աչքերը կհանեին 

Անձրևն ինչ կանի քարին խրատն ինչ կանի չարին 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

Սև աչուկներ

Փոքրիկ ոտիկներ

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: ++

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

 13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

 ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 

Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: ++

Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

 բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

 Լիլին եկավ, տղաները ինչպես միշտ չնկատեցին և տղաներից մեկը ներվայնությունից  ուժեղ հարվածեց և գնդակը ընկավ բակը

 14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

 15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

– Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ