Գազանների աշխարհը

Մեր մոլորակը բոլոր մոլորակներից տարբերվում է, այստեղ շուրջ բոլորդ գազան կենդանիներ են։ Ես այնտեղի միակ մարդն եմ, ոչ գազանի դեմք ունեմ ոչ բնավորություն, ես սովորական մարդ եմ և բոլորի հետ փորձում եմ շփվել, բայց քանի որ նրանք ուրիշ լեզվով են խոսում ես չեմ հասկանում, և չեմ կարողանում խոսել։

Մի անգամ ես որոշեցի այնպես անել, որ շունը իմ լեզվով խոսի և հասկանա։

Ես երկար ժամերով, օրերով փորձում էի ինչ֊որ մի բան ստեղծել, և ինչ որ մի բան ստացվեց։ Ճիշտ է շունը վայրի էր, բայց արդեն հասկանում էր ինձ հետ հատուկ սարքի միջոցով, ես ունեցա վայրի շուն, որը իմ հետ խոսում էր, մենք ամեն ինչ անում էինք միասին, նա ինձ էր պաշպանում, ես իրեն կերակրում ամեն ինչ իրա համար անում,մի անգամ սարքը ջարդվեց, և ես սկսեցի խոսել շան հետ իր լեզվով, չգիտեմ ինչպես, բայց ստացվեց։  Մենք իրար հետ 12 տարի արդեն ընկերներ ենք… քանի որ շները շատ չեն ապրում ես որոշեցի ստեղծել ամենաուժեղ ու գեղեցիկ քաղաքը, որտեղ իր մահից հետո հեռացավ իմ շունիկը։

Ճիշտ է ես հաճախ եմ կարոտում նրան, բայց գրեթե պատրաստել եմ հատուկ մի մեքենա, որի միջոցով կկարողանամ այցելել նրան ու ամուր գրկել։ Պետք է միշտ հավատալ, որ մենք ամեն ինչ  կարող ենք հավատանք մեր ուժերին և ամեն բան կստացվի։