Մ. Գալշոյան Սպասում

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կներկայացնեմ մի շարք հայտնի մարդկանց կարծիքը Կոմիտասի մասին, նրանց նկարագրությունները շատ գեղեցիկ են ու իսկապես պատմում են Կոմիտասի մասին:

Օրինակ գրականագետ, արվեստաբան Գարեգին Լևոնյանը անձնական նկարագիր է տալիս Կոմիտասին, մանրակրկիտ նկարագրելով նրա կերպարը, արտաքին տեսքը.

«Անձնական նկարագիր միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել»,- ասել է գրականագետ, արվեստաբան Գարեգին Լևոնյանը:

Իսկ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը նկարագրում է Կոմիտասի բնավորությունը, ցույց տալով թե ինչպիսի բնավորություն է ունեցել նա:

«Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ»,- ասել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը:

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը Կոմիտասի արվեստն է ներկայացրել, ցույց տալով, թե որքան մեծ ներդրում ունի նա ազգային երգի, երաժշտության ոլորտում:

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- ասել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը Կոմիտասին նկարագրել է, որպես բնության հրաշք:

«Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….»: Կոմիտասին այսպես է բնութագրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Այս բոլորը ընթերցելուց հետո ակամայից ցանկանում ես ծանոթ լինել մեծանուն Կոմիտասին:

  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
  • Շուրջբոլոր-շրջակայք,
  • անմիջնորդ-
  • հանդարտ-խաղաղ, հանգիստ
  • ծածու-գաղտնի
  • գոցել-փակել, ծախկել
  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով
  • գլուխ տալ-խոնարհվել
  • գլուխ ջարդել-մտածել
  • գլուխ գովան-պարծենկոտ
  • գլուխ կորցնել-խառնվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s