Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-Քաղած հացահատիկ հունձ, որ պետք է կալսվի։

պաղեց-Սառչեց,

հևաց-Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել,

մարմանդ-Մեղմ,

դալուկ-Դժգույն։

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ-լուսաբաց

Արև-արեգակ

Քող-շղարշ

Քուն-նինջ

Մշուշ-Մառախուղ

Քամին-Հողմ

Ժիր-Աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով

Վար եկան-ընկան

Շար եկան-շարվեցին

Բուք արավ-սարնամանիք

Սուգ արավ-սգել

Շող կապեց-արևաշող

Մաղ տալով-մեղելով

Շաղ տալով-շաղելով

Փախ տվավ-փախավ

Կախ տվավ-կախվեց

Ցիր եկան-ցրվեցին

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։ 

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285 

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

8‧(7+5)=

8×7+8×5=96

4‧(91+64)=

4×91+4×64=620

(375+58)‧2=

2×58+2×375=866

(119+32) ‧100=

100×32+100×119=15100 

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․ 

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200 

132‧70+70‧68=14000

973‧37-27‧37=35002

388‧99+12‧99=39600

462·120-462·70=23100 

3. Հաշվե՛ք   առավել   հարմար եղանակով․ 

Օրինակներ՝ 

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400 

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200 

251·256+251·122+251·34=

251x(256+122)=94878 

361·145+361·53+361·52=

361x(145+53)=71478 

164·243-164·53-164·9=

164x(243×53)=2112156

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։

56+16=896

896-837=59

5 Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։ 

256+80=336

336+112=548

Տնային առաջադրանքներ 

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

6‧(9+6)= 6×9+6×6=90

(37+5)‧20=20×5+20×37=840

(10-3)‧11=11×3+11×10=143

(11-9)‧12= 12×9+12×12=240

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․ 

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

 7‧3+7‧5+7‧2 = 749

4‧9+4‧11+4‧3 = 92

25‧2+25‧3+25‧5 = 250

32‧16+32‧4+32‧5 = 800

3.  Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։ 1)137-15=122

2) 122:2=61