Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-Քաղած հացահատիկ հունձ, որ պետք է կալսվի։

պաղեց-Սառչեց,

հևաց-Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել,

մարմանդ-Մեղմ,

դալուկ-Դժգույն։

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ-լուսաբաց

Արև-արեգակ

Քող-շղարշ

Քուն-նինջ

Մշուշ-Մառախուղ

Քամին-Հողմ

Ժիր-Աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով

Վար եկան-ընկան

Շար եկան-շարվեցին

Բուք արավ-սարնամանիք

Սուգ արավ-սգել

Շող կապեց-արևաշող

Մաղ տալով-մեղելով

Շաղ տալով-շաղելով

Փախ տվավ-փախավ

Կախ տվավ-կախվեց

Ցիր եկան-ցրվեցին

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s