ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արտաշես և Սաթենիկ

Հայկ և Բել

Վահագն Վիշապաքաղ

Տորք Անգեղ

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը: Իմ ամենասիրելի առասսպելն է Տորք Անգեղը:
  • առասպելական հերոսը: Իսկ իմ ամենասիրելի հերոսն է Տորք Անգեղը:

ՀՀ Պետական Մարզեր

Արարատ֊Արտաշատ

Շիրակ֊Գյումրի

Լոռի֊Վանաձոր

Արմավիր֊արմավիր

Տավուշ֊Իձևան

Կոտայք֊Հրազդան

Արագածոտն֊Աշտարակ

Վայոց ձոր֊Եղեգնաձոր

Սյունիք֊Կապան

Կոմիտաս նարդի Հայաստանում

1.Կոմիտասի հուշարձան-

գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

2.Կոմիտասի անվան պուրակ-

գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում[1]։

3.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա-

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

4.Կոմիտասի անվան պողոտա-

պողոտա Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի

5.Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- 

2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

6.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն-

երաժշտական սրահ Երևանում, գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։

7.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն-

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Սև ու Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, կա մի <<լեռնային կղզի>>, որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։ Այն մեր պատմական հայրենիքն է։ Շրջակա մյուս տարածքներից այն տարբերվում է իր բարձրադիր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունհ 1700 մ է։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է; Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններ; Հայկական լեռնաշխարհի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում;

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։

Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը։

Առաջադրանք

«Երևան քաղաքի թանգարանները»  մաս 2

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: 

Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:

Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: 

Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

 Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: 

Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:

Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:

Մայր Հայաստան ռազմական թանգարան Ցուցասրահներ

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան

1970-ին հուշարձանում բացվեց «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» առաջին թանգարանը, բայց 1995-ին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ ռազմական թանգարան: Երկրորդ ցուցահանդեսը կրում է «1988-1994 թվականների արցախյան ազատագրական պատերազմը» խորագիրը: 

Առաջին հարկում կտեսնեք հայերի նկարներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Այստեղ ցուցադրված են հայկական 6 ազգային դիվիզիայի գործողությունները և հայ մարշալների հերոսական սխրանքները ՝ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամպերյանց: Կտեսնեք Խորհրդային Միության հերոսների դիմանկարներ, և նրանց անունները՝ փորագրված են Պատվո սրահում գտնվող սև գրանիտի պատին:

Երկրորդ հարկի ցուցահանդեսը նվիրված է Արցախի Ազատագրական շարժմանը, որտեղ կտեսնեք Հայաստանի և Արցախի ազգային հերոսներին: Ցուցադրված են հերոսների ռազմական գործողությունները, Հայաստանի Հանրապետության բանակի զինված ուժերի տեսակները, Արցախի հնագույն մայրաքաղաքի `Շուշիի ազատագրման դիորիան և այլն: Այլ պատմական արտեֆակտների շարքում կա նաև մի քարտեզ, որի վրա հայկական ուժերը գծագրել են Շուշիի գրավումը: 

Պատերազմի թանգարանի երրորդ հարկը հանդիսությունների սրահն է, որի հարակից տարածքում գտնվում է Անհայտ զինվորի գերեզմանը: Այն նվիրված է պատերազմում զոհված կամ անհայտ կորածների հիշատակին: 

Երևանում բարձրադիր բլրի վրա տեղակայված արձանը կարծես Երևանի պահապանը լինի: Ամեն տարի ՝ մայիսի 9-ին, հազարավոր հայեր այցելում են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» արձանին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական և Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։

«Մայր Հայաստանի» արձանը խորհրդանշում է պայքարի միջոցով խաղաղության հասնելը:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:

Լոռու մարզի տեսարժան վայրեր

Լոռի բերդ

Ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, երկու գետերի միախառնման վայրում գտնվող քաղաք-ամրոցից միայն փլատակներ են մնացել։

Բերդը հիմնվել է X դարում։ Միջնաբերդը ինը հեկտար տարածք է զբաղեցրել ու պաշտպանվել է մոտ 200 մետր երկարություն ունեցող բերդապարսպով, որի երկայնքով խրամ (ջրով լցված պաշտպանական փոս) է եղել։

Սանահին վանական համալիր

X—XIII  դարերի միջնադարյան համալիրը, որը գտնվում է Դեբեդի կիրճի վերևի սարահարթի վրա, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում ու միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր ու մշակութային կենտրոններից է։ X-XI դարերում այս համալիրիր միաբանության անդամների թիվը հասնում էր 500-ի։ Նրանց շարքում կային գիտության ու մշակույթի գործիչներ։ Սանահինին կից գրչատուն կար, որտեղ դպիրներն ու գրիչները մատյաններ էին արտագրում։

Книгохранилище и часовня Св. Григора монастырского комплекса Санаин

Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

Церковь Аменапркич монастырского комплекса Санаин

Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան։

Հաղպատ վանական համալիր

Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։

Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։

Монастырский комплекс Ахпат

Ըստ ավանդազրույցի՝ նախ, հինվել է Սանահինը, որի  անվանումը մեկնաբանվում է, իբր՝ «սա նրանից հին է»։ Կառույցի վրա երկու վարպետ են աշխատել` հայր ու որդի։  Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև պարբերաբար տարաձայնություններ են առաջացել, ու մի անգամ վիճելիս որդին ասել է հորը, թե  ինքնուրույն կարող է վանք կառուցել։

Барельеф на монастырском комплексе Ахпат

Այդպես, ըստ առասպելի, հայտնվել է  Հաղպատը։ Երբ վանքն արդեն պատրաստ է եղել, բոլորը սպասել ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրել է շարվածքի քարը և ասել. «Ա՜խ, պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվել են և հաշտվել։ Իսկ վանքն էլ «Հաղպատ» անվանումն է ստացել։

Ի դեպ, համալիրն արդարացրել է իր անվանումը. այս ընթացքում այն կանգուն է մնացել, չնայած բազմաթիվ երկրաշարժերին։ Այսօր Հաղպատը բարդ ճարտարապետական համալիր է, որը ասես մի փոքր քաղաք լինի, որտեղ հանգիստ կարելի է մոլորվել. վանքի շուրջ կառուցված շինությունները լաբիրինթոսներ են կազմում։

Монастырский комплекс Ахпат

Ախթալայի բերդ ու վանք

Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении

Հատկանշական են այս եկեղեցու որմնանկարները, որոնք 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեն։ Դրանք թվագրվում են XIII դարով։ Որմնանկարներն իրենց մակերեսով և սյուժեների հարստությամբ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան տարածաշրջանի համար։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Սուրբ Աստվածածնի եկեղեցու հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Խորանի գմբեթային հատվածում պատկերված է գահին նստած Աստվածածինը` փոքրիկի հետ։ Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է։ Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը վանք է մտել ու տեսել է, որ այնտեղ մարդ չկա։ Բայց այդ պահին հանկարծակի մանկան լաց է լսվել։

Լենկթեմուրը հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա։ Ի դեպ, այդ թաքստոցը մինչ այժմ էլ պահպանվել է։ Սակայն զորապետին այդպես էլ չի հաջողվել գտնել դրա մուտքը։ Նա հրամայել է իր զինվորներին կրակ բացել եկեղեցու վրա։ Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Բանն այն է, որ եկեղեցին չորս կողմից զարդարված է խաչի տեսք ունեցող հարթաքանդակներով, իսկ ամենամեծը գտնվում է արևելյան կողմում։ Այդ խաչի մեջտեղը դատարկ է։ Ըստ լեգենդի` հրանոթից արձակված գունդը կպել է խաչի մեջտեղին ու հետ է մղվել` պահպանելով եկեղեցին։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Օձուն գյուղ

Օձունը Հայաստանի ամենահայտնի գյուղերից է։ Այն գրավում է ճանապարհորդներին, նախ և առաջ, իր դիրքով։ Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախակողմյան սարահարթին։ Հյուսիսից այն շրջապատում է Վիրահայոց լեռնաշղթան, հարավարևելքից` Գուգարաց լեռները, հարավից` Բազումի լեռները։ Գյուղ տանող ճանապարհն անցնում է ձորի ոլորաններով, մի փոքր վտանգավոր է, բայց այնտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Իսկ այստեղի արևածագերն ու մայրամուտներն անմոռանալի են։

Вид на село Одзун

Սակայն աշխարհագրական դիրքից բացի, Օձունը հետաքրքրական է նաև իր հնությամբ։ Այն Տաշիրի հնագույն բնակավայրերից է, միջնադարում մշակութային կենտրոնն է եղել։

Օձունն Ամենայն Հայոց կաթողիկոս (718-728թթ) Սուրբ Հովհաննես Իմաստասերի (Հովհաննես Գ Օձնեցի) ծննդավայրն է։ Նա հայ հոգևորականության ամենաանվանի ներկայացուցիչներից է եղել։ Հենց նա է գրել իր տեսակի մեջ առաջին հայկական եկեղեցու կանոնների հավաքածուն։ Սակայն կաթողիկոսի ամենամեծ վաստակն այն է, որ Հայաստանում արաբական տիրապետության ժամանակ նա կարողացել է կանխել քրիստոնյաներին բռնի հավատափոխ անելու ընթացքը։

Одзунский монастырь, Армения

Օձունը հայտնի է նաև նույնանուն վանքով, որը գտնվում է գյուղի կենտրոնում` բարձունքի վրա ու ցանկացած կետից երևում է։ Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու ապագա եկեղեցու տեղում օծել է երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի։ Բնակավայրի անվանումն առաջացել է հենց «օծել» բառից։ Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ էր բերել Քրիստոսի բարուրաշորը, որն ըստ ավանդության, թաղված է Սուրբ Աստվածածնի եկեղեցու խորանի տալ։

Одзунский монастырь, Армения

IV դարում հին եկեղեցու վայրում Գրիգոր Լուսավորիչը միանավ բազիլիկ եկեղեցի է կառուցել։ Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, ու եկեղեցին ներկայիս տեսքն է ստացել։

Հայաստանի գետերը

  

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը 

կազմում է ջուրը։

Հայաստանի ջրագրական քարտեզ

Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 միլիարդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը[1]։

ՀՀ գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26_100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։ Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխ․ բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30_50 %)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 մ 3/վրկ է։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ ևն)։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են (թույլ ու միջին հանքայնացմամբ)։ Սևանա լճի և Մեծամոր գետի ջրերի աղիությունը համապատասխանաբար 700_725 մգ/լ և 500_520 մգ/լ է։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 միլիոն տ է (0,4 միլիոն տ՝ Կուրի, 0,9 միլիոն տ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 միլիոն տ (0,8 միլիոն տ՝ Կուրի, 1,2 միլիոն տ Արաքսի ավազանում)։

ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը ևն։

ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթն․ տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ․ ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։

ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ ևն (Գեղամա լ-շղթայում), Գազանա, Կապուտան ևն (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև ևն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձրլեռն․ գոտում, որտեղ բարձր լ-գագաթների վրա (Աժդահակ, Արմաղան ևն) կան նաև խառնարանային լճեր։ ՀՀ հս-արմ․ մասում, Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, Տավուշի մարզում, մոտ 1350 մ բարձր․ վրա՝ Պարզ լիճը, Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։ ՀՀ ընդերքը հարուստ է անուշահամ արտեզյան ջրերի ավազաններով։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի:

ՀՀ մարզերը

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։ Վրաստան, Իրան Թուրքիա, Ադրբեջան:

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։ Արմավիր, Կոտայք, Արարատ, Գեղարքունիք:

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։ Երևան, Գյումրի, Կապան, Վանաձոր, :

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։ Ամենամեծը Գեղարքունիքի մարզն է, ամենափոքրը՝ Արմավիրի մարզը:

6․ Ո՞ր մարզում է գտնվում Սևանա լիճը։ Գեղարքունիքի մարզում:

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։ Արմավիրի մարզը:

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։  Երևան

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։ Երևան, Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ- Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր- Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Սյունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք- Տավուշ