Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Առաջին օրը մենք ընդանուր պարապմունքից հետո քնարկել ենք շաբաթվա առաջադրանքները նաև առաջարկել ենք գնալ տարբեր տեղեր, բայց վերջում որոշեցինք գնալ մուլտֆիլմ նայել մեծ էկրանով: Այսօր ունեցանք հետաքրքիր ընթերցանություն-քննարկում «Հունվարյան ընթերցանություն»:

Երկրորդ օրը ձյուն եկավ և բոլորը ուրախացան դրանից հետո, Ընթերցասեր-թատերասերների ջոկատը երաժշտության լաբորատորիայում հյուրընկալեց վանեցի, ազգային մշակույթը կրող Ռուբեն Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արևելքի ճամբարականները: Շատ հետաքրքիր հանդիպումից հետո ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո մենք բակում ձմեռային խաղեր, ձնախաղեր խաղացինք: Օրս վերջացավ լավ տպավորություններով:

Երրորրդ օրը լիքը ձյուն կար, այնքան հաճելի էր: Շատ հյուրեր ունեցանք՝ հարթակում ծնողն է նախագծի դերասանուհի Մարիամ Շահինյանի հետ կիկոսի մահն էինք բեմադրում: Նույն օրը Արտասահմանում հյուրընկալեցինք ազգագրագետ, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանին: Իմ օրը վերջացավ և մենք ունեցանք հիանալի բեմադրություն:

Չորրորդ օրը մեր ճամբարը իր հետաքրքիր հունով շարունակվում էր: Մենք չորրորդ օրը պատրաստեցինք ամենահամեղ հալվան և համտեսեցինք այն, ես պատրաստել շատ եմ սիրում, դիտիր մեր հալվայի մասին պատմող տեսանյութը, ափսոս հյուրասիրել չեմ կարող https://youtu.be/5vZKUPREAS4: Համեղ հալվայից հետո որոշեցինք մի լավ քայլք անել, իսկ շատ սիրուն ձյունն էր էլ ավելի էր մեզ ուրախացնում: Քայլեցին մինչև Տերյանի այգի, անցանք սուրբ Երրորդության եկեղեցու կողքով, հետաքրքրեց տես այստեղ՝ https://youtu.be/Xz2XIbCS: Օրվա վերջում շատ հոգնած էի, բայց տպավորված:

Հինգերրորդ օրը մենք սկսեցինք ամփոփել այս շաբաթվա նախագծերը, դրանից հետո, ինչպես գիտեք մենք ունենք հյուսիսափայլ TV, որի միջոցով ձեզ պատմում ենք մենր հիանալի օրերի մասին: Այս շաբաթվա հյուսափայլ թիվին դիտեք անպայման, մենք պատմել ենք ամբողջ ճամբարական խմբերի հետաքրքիր օրերի մասինhttps://youtu.be/cu1ZY5CnpOM:Դե ինչ այս շաբաթ այսքանը: Սպասե՛ք մեր հաջորդ պատումներին:

Իմ երրորդ օրը դպրոցում

Թե ինչպես է իմ առավոտը սկսվում, արդեն պատմել եմ բոլորիդ: Այնպես որ եկեք սկսեմ իմ դպրոցից: Դպրոցում մեր առավոտը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենիի ֆլեշմոբի քննարկումը հաջորդեց ընդհանուր պարապմունքին: Երբ ավարտվեց ընկեր Քրիստինեի հետ քննարկումը, միացանք ընկեր Հասմիկին, սովորեցինք երկու նոր երգ: Հաջորդ գործունեությունը սովորող-սովորեցնող նախագծին մասնակցությունն էր, որի ժամանակ մենք սովորեցրեցինք մեզանից փոքրերին մոնտաժային ծրագրից օգտվել , և նրանք սկսեցին մոնտաժել ինքնուրույն: Նախավերջին գործունեությունը դիջիթեքի հայտերի դիտումը և քննարկումն էր: Դասի ավարտին դիտեցինք մի ֆիլմ, որը սակայն մինչև վերջ չհասցրեցինք դիտել, հետաքրքրիր էր, անպայման կդիտեմ:

Դե ինչ սպասենք հաջորդ հետաքրքիր ճամբարային օրվա:

(Հաջուղություն բոլորին)