Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց, որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

1 միավոր

3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: Կայմերը թողեցին ձկան բերանում,որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Կողմացույց չլինելու պատճառո՞վ էր, որ մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

5. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց իր հսկա,մեծ բերանը ու նավերը վերջապես ուրախ-ուրախ դուրս եկան

Բառային առաջադրանքներ

1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

2. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու անգամ,տաս հազար, երկու հարյուր, յոթանասունհինգ,

3. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

հսկա ձուկ

փայտե նավ

արկածախնիր ճանապարհորդ

ալեկոծ ծով

4. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Քաջ-ուժեղ

հսկա-մեծ

նորից-կրկին

այժմ-հիմա

5. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-անհանգիստ

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

երկրորդ շափատվա ամփոփում

Մեր երկրորդ շափատվա անելիքները սկսվում են խնամում ենք մեր տարացքը,լողում,մայրենիի ստուգատես թեսը անում,այցելել ենք կինօ հայաստան այնտեղ դիտեցինք օլիմպիկոսը,դրանից մի օր առաջ մենք լողացինք և պաղպաղակ կերանք։

Այսքանով վերջ (կտեսնվենք մյուս անգամ)

3-րդ ուսումնական նյութ

կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։Բացատրությունը գտա առցանց բառարանում։
խոյանալ-Խոյի նման վրա վազել

ողորկված-Հղկելով ողորկ դարձնել

նոճու-Նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ:

ակնեղեն-Թանկագին քարեր և նրանցից պատրաստված զարդեր

ղարթ-Կոպիտ

բուրդ- Կաթնասունների մազե ծածկը՝ մորթի վրա

բալասան-Զանազան ծառերից և ծաղիկներից ստացվող հյութ, որ պարունակում է խեժ և եթերային յուղեր:

  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը

  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Այո այդ գրքի մեջ գրված էր մի մաս որտեղ նա աղքատներին գումար է տալիս որ նրանք կարողանան ապրել, կարծում եմ այս գրքում շատ ուսուցողական մտքեր կան։
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը

Ընկերներիս, քանի որ մենք դեռ փոքր տարիքից շատ խորհուրդներ կարող ենք կարդալ այս գրքում, իսկ հետո օգտագործել մեր կյանքում։

  • ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում-բավականին լավ
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:Մայրիկս կարծում է որ ես բավականին լավ եմ կարդում։

Առաջին շաբաթվա ամփոփում

Մեր շաբաթվա անելիքները,մենք այս շաբաթ աշխատել ենք ստեխծագործականի վրա,արել ենք 3-րդ ուսումնական շրջանի ամփոփում,մենք գնացել էինք ճամփորդության սիրահարների այգի,նաև մեր 3-րդ ուսումնական նյութը տեսեք այս տեղ։

Գազանների աշխարհը

Մեր մոլորակը բոլոր մոլորակներից տարբերվում է, այստեղ շուրջ բոլորդ գազան կենդանիներ են։ Ես այնտեղի միակ մարդն եմ, ոչ գազանի դեմք ունեմ ոչ բնավորություն, ես սովորական մարդ եմ և բոլորի հետ փորձում եմ շփվել, բայց քանի որ նրանք ուրիշ լեզվով են խոսում ես չեմ հասկանում, և չեմ կարողանում խոսել։

Մի անգամ ես որոշեցի այնպես անել, որ շունը իմ լեզվով խոսի և հասկանա։

Ես երկար ժամերով, օրերով փորձում էի ինչ֊որ մի բան ստեղծել, և ինչ որ մի բան ստացվեց։ Ճիշտ է շունը վայրի էր, բայց արդեն հասկանում էր ինձ հետ հատուկ սարքի միջոցով, ես ունեցա վայրի շուն, որը իմ հետ խոսում էր, մենք ամեն ինչ անում էինք միասին, նա ինձ էր պաշպանում, ես իրեն կերակրում ամեն ինչ իրա համար անում,մի անգամ սարքը ջարդվեց, և ես սկսեցի խոսել շան հետ իր լեզվով, չգիտեմ ինչպես, բայց ստացվեց։  Մենք իրար հետ 12 տարի արդեն ընկերներ ենք… քանի որ շները շատ չեն ապրում ես որոշեցի ստեղծել ամենաուժեղ ու գեղեցիկ քաղաքը, որտեղ իր մահից հետո հեռացավ իմ շունիկը։

Ճիշտ է ես հաճախ եմ կարոտում նրան, բայց գրեթե պատրաստել եմ հատուկ մի մեքենա, որի միջոցով կկարողանամ այցելել նրան ու ամուր գրկել։ Պետք է միշտ հավատալ, որ մենք ամեն ինչ  կարող ենք հավատանք մեր ուժերին և ամեն բան կստացվի։

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այսօր կփորձեմ ամփոփել իմ երրորդ ուսումնական շրջանը, որը լի էր բազմաթիվ հետաքրքրիր աշխատանքներով։

Այս ընթացքում մենք ունեցել ենք Թումանյանական օրեր, որի ընթացքում ընթերցել և ուսումնասիրել ենք մի շարք հեքիաթներ, բանաստեղծություններ, կատարել հետաքրքրիր նախագծեր։

Այս շրջանում կատարել ենք մի շարք հետաքրքրիր թեստային առաջադրանքներ, նախապատրաստվել ավարտական քննություններին։ Նաև մասնակցել եմ ամենամսյա ֆլեշմոբերին։

Եթե հետաքրքիր է իմ կատարած առաջադրանքները, կարող ես ուսումնասիրել դրանք մայրենիի բաժնում։