Նոյեմբերի 29   Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ»  

  1.  Ավ. Իսահակյանի «Այդ ոչինչը ես եմ»   առակից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Պարզ Բառեր

Մարդ-պարզ

գլուխ-պարզ

մեծ-պարզ

հարց-պարզ

պատ-պարզ

իշխան-պարզ

քաղաք-պարզ

ցնցոտ-պարզ

ստվեր-պարզ

պառկած-պարզ

բաղադրյալ Բառեր

անպատկա՛ռ-բաղադրյալ 

անվրդով-բաղադրյալ 

անվրդովությամբ-բաղադրյալ 

Քաղաքապետ-բաղադրյալ 

առաջնորդ-բաղադրյալ 

Շքախումբ-բաղադրյալ 

Նահանգապետ-բաղադրյալ 

Փոխարքա-բաղադրյալ 

Ինձ համար ամենապիտանի բաները

Ինձ համար ամենապիտանի բաները կյանքում՝ խելացիությունը,աշխատասիրությունը և բարիությունն է:

Խելացիությունով ու լավ մտքերով կարող ես նոր արժեքավոր բաներ ստեղծել և շատ հետաքրքիր բաներ իմանալ: Բայց միայն խելացիությունը չի օգնի, եթե չլինես աշխատասեր, չուզենալով անես ամեն բան չես կարողանա ընկալել,ավելի լավ բաներ ստեղծել: Իսկ բարիությունը քեզ կօգնի, որ քո ստեղծածը, իմացած գիտելիքները, կարողությունները կիսես բոլորի հետ և չլինի միայն քոնը:

Գուցե կյանքում շատ կարևոր բաներ կան, բայց ինձ համար ամենակարևորը հենց այս երեքն են:

Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը«

  • 1.
  •  Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը «հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր: 
  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր
  • երկիր-Երկրագունդ
  • իմաստուն-Խելոք
  • փափագ-Ցանկություն
  • շտեմարան-Ամբարանոց
  • բարքեր-Վարք

2.

  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:
  • ամենապիտանի-անոգուտ
  • վառել-հանգցնել
  • իմաստուն-հիմար
  • լույս-մութ
  • լցնել-դատարկել
  • երիտասարդ -ծեր

Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » 

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

1.Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը » հեքիաթը: Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Սանձ-Երասան

Վեհ- բարձր

Փափագ- Ցանկություն

Բարք- Վարք

 Կյանքից թանկ բանը

  1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:

Գրի՛ր 

Բոսոր-Դեղնին տվող կարմիր,

Պարիկ-Առասպելական ոգի

Դալկահար-Գույնը գցած

Խորհել-Մտածել

Ստրուկ-Անազատ

բառերի հոմանիշները:

  1.  «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» :

 Առանց թռիչքիկյանքը անիմաստ է:

Բացատրի՛ր այս նախադասությունը:

  1. Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են):

      առասպելական ոգի, ջրերի ոգի, լուսեղեն ոգի, նազելի ոգի:

4. Գտի՛ր ստեղծագործության  բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):Ազատություն

5.բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:

Թանկագին-թանկ+ա+գին բարդ բառ

Անպատճառ-ան+պատճա ածանցավոր

Խդագին-խնդ+ա+գին բարդ բառ

Լուսեղեն-լուս+եղեն ածանցավոր

նազելի-նազ+ելի ածանցավոր

Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը»

1.Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Կյանքից թանկ բանը» առակը:

2.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր        

Դալկահար-Գույնը գցած                                               

3.Գրավոր բացատրի՛ր արտահայտությունները:

ջրի երազ, 

ստրուկ աշխարհ-ազատություն չսիրող մարդկություն, որը գերի է մարդկային օրենքի:

4.Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

Որ կյանքից թանկ բան կա, օրինակ աղավնու մոտ կյանքից թանկ բանը թռիչքն է:

5.Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր

կածան-Ոտքի նեղ ճանապարհ,

բառաչի-Ոչխարի՝ կովի բառաչելու ձայնը

ծածանում-փողփողում

Ճանփորդություն դեպի Կոշ

Ողջյուն բոլորին

Մենք այցելեցինք Կոշ…. դե ինչ սկսեմ պատմել։ Կոշում առաջինը  մենք նախաճաշեցինք և հետո գնացինք երեք եկեղեցիները։  Այնտեղ մենք երգեցինք, հետաքրքիր ֆոտոլուսանկարներ արեցինք։ Եկեղեցիներին հաջորդեց այցելություն դեպի ձոր որտեղ աղջկա ամրոցն էր, այնտեղ ամբողջը քանդված էր, քանի որ   4-դարից մինչ այժմ պահպանվել էր։ Մենք նկարվեցինք և զգույշ իջանք ներքև, իսկ հետո մենք գնացին Սուրբ Վարդանի աղբյուր և այնտեղ  ջուր լցրեցինք…հետո այնտեղ ևս  մի անգամ էլ երգեցինք,և սկսեցինք ընկույզ ման գալ,այնտեղ գտանք լիքը ընկույզներ բայց պարզվեց որ բոլոր ընկույզները լավը չէին։ Շատ հետաքրքիր օր էր։

Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-Քաղած հացահատիկ հունձ, որ պետք է կալսվի։

պաղեց-Սառչեց,

հևաց-Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել,

մարմանդ-Մեղմ,

դալուկ-Դժգույն։

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ-լուսաբաց

Արև-արեգակ

Քող-շղարշ

Քուն-նինջ

Մշուշ-Մառախուղ

Քամին-Հողմ

Ժիր-Աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով

Վար եկան-ընկան

Շար եկան-շարվեցին

Բուք արավ-սարնամանիք

Սուգ արավ-սգել

Շող կապեց-արևաշող

Մաղ տալով-մեղելով

Շաղ տալով-շաղելով

Փախ տվավ-փախավ

Կախ տվավ-կախվեց

Ցիր եկան-ցրվեցին

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։ 

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285 

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

8‧(7+5)=

8×7+8×5=96

4‧(91+64)=

4×91+4×64=620

(375+58)‧2=

2×58+2×375=866

(119+32) ‧100=

100×32+100×119=15100 

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․ 

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200 

132‧70+70‧68=14000

973‧37-27‧37=35002

388‧99+12‧99=39600

462·120-462·70=23100 

3. Հաշվե՛ք   առավել   հարմար եղանակով․ 

Օրինակներ՝ 

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400 

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200 

251·256+251·122+251·34=

251x(256+122)=94878 

361·145+361·53+361·52=

361x(145+53)=71478 

164·243-164·53-164·9=

164x(243×53)=2112156

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։

56+16=896

896-837=59

5 Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։ 

256+80=336

336+112=548

Տնային առաջադրանքներ 

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

6‧(9+6)= 6×9+6×6=90

(37+5)‧20=20×5+20×37=840

(10-3)‧11=11×3+11×10=143

(11-9)‧12= 12×9+12×12=240

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․ 

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

 7‧3+7‧5+7‧2 = 749

4‧9+4‧11+4‧3 = 92

25‧2+25‧3+25‧5 = 250

32‧16+32‧4+32‧5 = 800

3.  Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։ 1)137-15=122

2) 122:2=61