Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։ 

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285 

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

Դասարանական առաջադրանքներ 

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

8‧(7+5)=

8×7+8×5=96

4‧(91+64)=

4×91+4×64=620

(375+58)‧2=

2×58+2×375=866

(119+32) ‧100=

100×32+100×119=15100 

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․ 

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400 

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200 

132‧70+70‧68=14000

973‧37-27‧37=35002

388‧99+12‧99=39600

462·120-462·70=23100 

3. Հաշվե՛ք   առավել   հարմար եղանակով․ 

Օրինակներ՝ 

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400 

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200 

251·256+251·122+251·34=

251x(256+122)=94878 

361·145+361·53+361·52=

361x(145+53)=71478 

164·243-164·53-164·9=

164x(243×53)=2112156

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։

56+16=896

896-837=59

5 Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։ 

256+80=336

336+112=548

Տնային առաջադրանքներ 

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

6‧(9+6)= 6×9+6×6=90

(37+5)‧20=20×5+20×37=840

(10-3)‧11=11×3+11×10=143

(11-9)‧12= 12×9+12×12=240

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․ 

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

 7‧3+7‧5+7‧2 = 749

4‧9+4‧11+4‧3 = 92

25‧2+25‧3+25‧5 = 250

32‧16+32‧4+32‧5 = 800

3.  Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։ 1)137-15=122

2) 122:2=61

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» 

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը: Այն պատմում մի երեխաի մասին ում հայրը բժիշկ էր, նրա մայրը մահացել էր և նրան ամենամտերիմ մարդը տնտեսուհին էր: պատմության սկզբում տնտեսուհին տանում է տղային դպրոց, իսկ նա չէր ուզում գնալ, նա մտածում էր, որ իրեն չեն սիրում և տանում են դպրոց: Սակայն առաջին դասին տղան արդեն սկսում է սիրել դպրոցը, քանի որ այնտեղ հետաքրքրիր խաղեր են խաղում և լավ դասընկերներ ունեցավ:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ: Էմին շատ էր սիրում Ջիմին:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը, չէր ուզում գնալ դպրոց և նա մտածում էր, որ իրեն չէն սիրում:

բ) հետո, նրան դուր եկավ ծամոնով խաղը նաև Հաննա Վինտերը և Էռնըստ Հասկինը:

4.Բնութագրի՛ր հորը: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որը շատ աղքատ ու դժվար պատանեկություն էր ունեցել:

5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

Մեծահասակ խիստ կին էր: Մեր ուսուցիչները երիտասարդ, որախ և ընկերասեր են:

6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում: Քանի որ նա շատ հետաքրքրասեր էր, շուտ կարողանում էր ընկերանալ ու նոր բաներ սովորել կարծում եմ շատ լավ կընթանա:

7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:

Առաջին անգամ ես ոչ թէ հաճախել եմ հյուսիսային դպրոց, այլ Ավանի 104 միջնակարգ դպրոց, այնտեղից ես շատ բան չէմ հիշում, միայն ուրախ էի, որ պարտեզիս ընկերների հետ էի հաճախելու այդ դպրոց, և մենք ունեինք երիտասարդ բարի ուսուցչուհի:

  1. Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Ես ուրախ եմ, որ ունեմ լավ ընկերներ և հետաքրքիր նոր բաներ եմ սովորում ճամփորդություններից, ինձ միայն երբեմն տխրեցնում է, երբ շատ տնային առաջադրանքներ եմ ունենում:

Մ. Գալշոյան Սպասում

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կներկայացնեմ մի շարք հայտնի մարդկանց կարծիքը Կոմիտասի մասին, նրանց նկարագրությունները շատ գեղեցիկ են ու իսկապես պատմում են Կոմիտասի մասին:

Օրինակ գրականագետ, արվեստաբան Գարեգին Լևոնյանը անձնական նկարագիր է տալիս Կոմիտասին, մանրակրկիտ նկարագրելով նրա կերպարը, արտաքին տեսքը.

«Անձնական նկարագիր միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել»,- ասել է գրականագետ, արվեստաբան Գարեգին Լևոնյանը:

Իսկ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը նկարագրում է Կոմիտասի բնավորությունը, ցույց տալով թե ինչպիսի բնավորություն է ունեցել նա:

«Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ»,- ասել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը:

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը Կոմիտասի արվեստն է ներկայացրել, ցույց տալով, թե որքան մեծ ներդրում ունի նա ազգային երգի, երաժշտության ոլորտում:

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- ասել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը Կոմիտասին նկարագրել է, որպես բնության հրաշք:

«Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….»: Կոմիտասին այսպես է բնութագրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Այս բոլորը ընթերցելուց հետո ակամայից ցանկանում ես ծանոթ լինել մեծանուն Կոմիտասին:

  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
  • Շուրջբոլոր-շրջակայք,
  • անմիջնորդ-
  • հանդարտ-խաղաղ, հանգիստ
  • ծածու-գաղտնի
  • գոցել-փակել, ծախկել
  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով
  • գլուխ տալ-խոնարհվել
  • գլուխ ջարդել-մտածել
  • գլուխ գովան-պարծենկոտ
  • գլուխ կորցնել-խառնվել:

Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:

«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:

Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:

«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:

«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:

«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…

Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:

—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:

— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:

Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:

— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:

— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…

Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:

— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

1.Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վնգստու-Խղճալի ձայնով 

կաղկանձել-ոռնալ,

գոցել-փակել,

հատուկենտ-փոքրաթիվ,

բարերարի-Բարիք գործող,

նշմարած-Հազիվ նկատելի հետք,

ծածուկ-Կողմնակի մարդկանցից թաքուն։

Իմ հետաքրքիր առավոտը

Իմ առավոտը լուսնի վրա է, այդ առավոտը սկսվում է այսպես.ես արթնանում եմ և գնում եմ ջուր ման գալու,ես գիտեի, որ ջուր չկա, բայց ես փորձեցի գտնել, ճանապարհին ես տեսա այնտեղ անհասկանալի կենդանի, և ես հարցրեցի դու ով ես, ինքը պատասխանեց ես այլմոլորակային եմ, և նա ասաց, որ նա բարի է, մենք ծանոթացանք և իրար հետ անհասկանալի բաներ էինք ուտում , խմում, բայց այնտեղի ամեն ինչ համեղ և օգտակար էր, և անցանք խաղերին իրենց մոտ խաղեր չկային զվարճանքի համար, մենակ կային խելացիների համար, ես ասացի մեր խաղերի մասին, և խաղացինք մի քանիսը։ Նա որախությունից իր բոլոր ընկերներին և ծնողներին կանչեց, և նրանք միասին իմ սովորեցրած բոլոր խաղերը խաղացին։ Արդեն իմ գնալու ժամանակն էր, ես հաջողություն ասացի այլմոլորակային և գնացի իմ երկիր մոլորակ։

Թեսթ 9

Աշխատանք դասարանում և տանը

 Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ  (է լինում): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

 – Ես եկա˜… 

 Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

 Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

 Մայրը ծիծաղում էր. 

 – Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել: 

 Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստացան): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

 – Ես եկա˜… 

 Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկավ) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

 – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

 Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

 – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել: 

 – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի: 

 Լիլին վազելով եկավ. 

 – Ես եկա˜… 

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

 – Ես քեզ գնդակ խաղալ (կսովորեցնեմ): 

 1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    

 լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր 

փորձում 

 ընդամենը 

 բախտն 

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

 ա/արագ վազել 

 բ/ծառեր տնկել 

 գ/ճյուղերը կոտրել 

 դ/բռնելով բարձրանալ ++

 3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

Հրաշալի         սքանչելի 

ցատկոտելով   թռվռալ 

ուժգին       սաստիկ 

բարկացել  վրդողվել 

 4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

 ա/ պատմություն  –  ածանցավոր 

 բ/ շատախոս – բարդ 

 գ/ սովորական –  ածանցավոր 

 դ/ փոքրիկ – պարզ ++ ածանցավոր

 5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/իրավիճակ – ածական ++ գոյական

 բ/պատուհան – գոյական 

 գ/որովհետև – շաղկապ 

 դ/վեց – թվական 

 6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

 գնդակ 

 Խնդիր

 լիլին 

 բակ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

 Է լինում

 չստացան

 ընկավ

Կսովորեցնեմ

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

 Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը ++

բ/Սարգիս 

գ/քեռու

դ/պատուհանը 

 9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,անգետի հետ փլավ մի կեր 

Մինչև ճիշտը գա,սուտը աշխարհը կքանդի 

Լեզուն չլիներ ագռավները աչքերը կհանեին 

Անձրևն ինչ կանի քարին խրատն ինչ կանի չարին 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

Սև աչուկներ

Փոքրիկ ոտիկներ

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: 

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: ++

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

 13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

 ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 

Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: ++

Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

 բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

 Լիլին եկավ, տղաները ինչպես միշտ չնկատեցին և տղաներից մեկը ներվայնությունից  ուժեղ հարվածեց և գնդակը ընկավ բակը

 14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

 Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

 15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

– Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ

Մայիսի 18

Առաջադրանքներ դասարանում և տանը

Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:

հանել, բախտ, հնար, կամ, գալ, գոհ, հեռատես, բյուջե, մուծել:

Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:

Շնաձուկ, գինեգործ, բույսակեր, հուսախաբ, լուսավոր, տարեմուտ, այսօր:

3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս

Լույս այգի, սիրել, առու, գոտի, մութ, հույս, ընկույզ,  գրել, իջնել

Առանձնացրո´ւ գոյականները:

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

        Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

       Դաս+ա+ցուցակ, չ+տես, մարդ+ա+կեր, յուղ+ոտ, հաց+աման, աման+եղեն, լուս+ավոր, լուս+ա+մուտ, ան+տես+անելի, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ, դռ+նակ, լավ+ություն, ան+հոգնել, դժ+գոհ, քար+ոտ, պարսիկ+ուհի, հայ+ուհի, Վրա+ստան:

6. Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

  Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն

   Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի

հացեղեն

հայուհի

հնդկաստան

դժգոհ

գարնանային 

անհոտ

7.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: 

Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: 

Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: 

Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: 

Մի ուղտ քարավանից առանձնացել էր: 

Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: 

8.Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Թախտ, զմրուխտ, նախշուն,  ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք,  վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել

Ես առավոտյան համբուրեցի իմ նուրբ եղբորը և գնացի ճամփորդության։ Ճափորդության ժամանակ ես տեսա զմրուխտի նման քար և որոշեցի որպես հիշատակ պահել ինձ։ Վերադարձին տեսա շատ վախկոտ շուն, որը վախից թաքնվել էր ու տխուր հայացքով նայում էր։ Գնացի տուն, տանը ես որոշեցի պիցցա պատրաստել, պատրաստի խմոր արդեն կար տանը, տախտակի վրա կտրատեցի պիցցայի համար անրաժեշտ մթերքները։ Երբ արդեն պիցցան պատրաստ էր, պատուհանի ճեղքից տեսա, որ մայրիկս վերադառնում է։ Հանկարծ լսվեց սանդուղքով բարձրացող մայրիկիս ոտնաձայները, ապա տան կողպեքի ձայնը ու մայրիկս ներս մտավ երփներանգ ծաղիկները ձեռքին, նա հոգնած նստեց թախտին ու համտեսեց իմ պատրաստած համեղ պիցցան։

Կամակոր թագավորը: Թեստ 8

Կամակոր  թագավորը 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը, – ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին

կարճ

 թախտին

 մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

կարուձև անող մարդ, արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ 

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել 

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 

      բ/  գլուխ                             

      գ/ թագավոր 

       դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

   երկիր- գոյանական                        

 երկար-ածական                       

  դերձակ-գոյական                           

   ասում է -բայ                        

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Թագավոր       

   քաշում է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

    Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը    ծաղկին   նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ   չի  գնա

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

 Հիմարությունն և կամակորությունը

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 

     Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

   Սուտասան

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 

   Զրկել իրեն իր ողջ ունեցվածքից:

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

    Դերձակի հնարքը:

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը 

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: 

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց)այնտեղ մենակ: 

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:  

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում եմ) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

տնօրեն 

երգել

վերադարձա 

առաջին 

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 

 ա/ ստիպված

 բ/բարձրաձայն

 գ/ թախանձագին++

 դ/ սառնասրտորեն  

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.

ա/ մենակ-միայնակ 

բ/  սաստիկ-ուժգին 

գ/ նոր-թարմ

դ/ փոքր-փոքրիկ

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/ բնակարան – պարզ,ածանցավոր

բ/ դռնապան – բարդ

գ/ ունակություն – ածանցավոր

դ/ մայրիկ – ածանցավոր  

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.  

 ա/ լապտերների 

 բ/ ծափահարությունների 

 գ / աչքերում 

 դ/ դերասանուհին ++

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ քրքիջ-ածական,գոյական

բ/երգ-գոյական

գ/ելույթ-գոյական

 դ/տեսարան-գոյական  

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին. 

տանում էր 

թողեց 

հայտարարեցի 

արտասվում եմ մսցղ

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 

   Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

ենթակա  Մայրիկս  

ստորոգյալ  տանում եր 

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա  

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Տնօրենին

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

երբ որ մայրիկի ձայնը խզվեց 

ու տնօրենը ձեռքը բռնեց և տարավ բեմ

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.  

ա/ձայնը խզվեց

բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն

գ/ փողերը հավաքելու նպատակով++

դ/մոռացավ երգի բառերը  

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.  

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել 

 բ/ անվերջ ծիծաղում էր  

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել  ++

դ/ ձանձրույթից հորանջում էր  

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:  

Նա հավատում էր, որ իր տաղանդը ոչ միայն ծիծաղ, այլ նաև արցունքներ է առաջացնում: