Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելապարկ

Ես այսօր կպատմեմ դեպի Ջրվեժի արգելապարկ մեր ճամփորդության մասին: Այս անգամ դասարանով գնացինք  արգելապարկ, որտեղ խաղացինք ձյունով, սարքեցինք ձնեմարդ, և շատ շատ սահնակ վարեցինք: Վարելուց հետո ես ծառերի կողքերից շատ ձյուն հավաքեցի, և իմ մեծ ձնագնդով խփեցի ընկերներիս… Երկար խաղալուց հետո,  սահնակ քշելով գնացինք մեր ավտոբուսի մոտ և վերադարձանք դպրոց:

Այդ օրվա մասին կարող եք դիտել՝

Գարիկ մելիքյան

Ճամփորդություն դեպի Թումո

Ես դասարանցիներիս հետ գնացել էի Թումո: Այնտեղ մենք խաղեր խաղացինք: Կարդում էինք թերթիկների վրայի գրված խաղի կանոնները և փորձում էինք ճիշտ դասավորել: Ինձ այնտեղ հետաքրքրեց լույսերը: Այնպես պետք է անեինք, որ 7 լույսերն էլ միաժամանակ վառվեն: Նաև մենք այնտեղ սարքեցինք փայտից կամուրջ: Կարող եք լսել մեր ձայնագրությունը:

Ճամփորդական պատում

Մենք դասարանով Մեղրաձոր էինք գնացել: Մենք բարձրացանք սարի վրա 20 րոպեում: Այնտեղ տեսանք եկեղեցի, մտանք եկեղեցու մեջ ու երգեցինք ,,Հայր մեր,, երգը:Մենք Մեղրաձոր ենք հասել  1ժամ 43 րոպեում: Ես մի հատ բան իմացա, որ սարից իջնելիս ոտքերը պետք է թեք դնել ու իջնել զգույշ: